Լրահոս

25.06.2014 15:28


Զուրաբյանը ադրբեջանցիների նախաձեռնությունների հարցով նամակ է հղել ԵԽԽՎ պատգամավորներին

Զուրաբյանը ադրբեջանցիների նախաձեռնությունների հարցով նամակ է հղել ԵԽԽՎ պատգամավորներին

Ինչպես արդեն ilur.am–ը տեղեկացրել էր, ԵԽԽվ-ում ադրբեջանական պատգամավորները նախաձեռնություններ են սկսել հայկական պատվիրակության դեմ, որի հիմնական նպատակը մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելն է: ԵԽ-ում նախագահող այդ երկիրը իր այս նախաձեռնությունները սկսել է՝ պատճառաբանելով ԼՂ հիմնախնդիրն ու այդ հիմնախնդրի իրենց ինտերպրիտացիան: Ադրբեջանական պատվիրակության անդամները, սակայն, կանգ չեն առնում եւ նոր նախաձեռնություն են սկսել այդ համատեքստում: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը նամակ է հղել ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, որտեղ նորից հիշատակել է նախօրեին իր ունեցած ելույթի առանցքային կետերը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերն, ինչպես նաեւ 1994-ին Բուդապեշտում ընդունված «Նոր ժամանակաշրջանում դեպի իրական գործընկերություն» անվանմամբ հիմնարար փաստաթուղթը, եւ նորից հիշեցրել է, թե ինչ են արձանագրում այդ փաստաթղթերը, եւ որ դրանք կապ չունեն ադրբեջանցիների կողմից հիմնախնդիրը ներկայացնելու փորձերի հետ: Զուրաբյանը նորից հիշեցրել է, որ Ադրբեջանի պատվիրակության կողմից ներկայացվող նախաձեռնությունները հակասում են ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին, եւ «ցուցադրում են Ադրբեջանի մտադրությունը օգտագործել ԵԽԽՎ-ն քարոզչական նպատակներով, եւ ոչ թե նպատակ ունեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման ուղիներ փնտրելուն եւ նպաստելու արդյունավետ բանակցային գործընթացին»: «Հետեւաբար, անչափ կարեւոր է, որ Վեհաժողովի անդամները չաջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացից Ադրբեջանի խուսանավելու ջանքերին, այլ հորդորեն հակամարտող բոլոր կողմերին՝ բարեխղճորեն շարունակել բանակցային գործընթացը՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների հարատեւ խաղաղության»։

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը