Լրահոս

25.06.2014 16:06


ՏՄՊՊ-ն «Փարկինգ սիթի սերվիս»-ի կողմից է

ՏՄՊՊ-ն «Փարկինգ սիթի սերվիս»-ի կողմից է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի կարծում, թե «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը չարաշահում է մենաշնորհային դիրքը Երևանի վճարովի ավտոկայանատեղիների շուկայում:

Այդ մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը`պատասխանելով կայանատեղիների կազմակերպիչների հասցեին հասարակայնության բազմաթիվ բողոքների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Շաբոյանի խոսքով, բողոքում են հիմնականում սակագներից, որոնք սահմանվում են կարգավորողի կողմից: Նա հավելել է, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ չի կատարել Երևանի վճարովի ավտոկայանատեղիների շուկայում, քանի որ չի կարծում, թե այստեղ չարաշահումներ կան:

Հատկանշական է, որ օրերս «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի 100%-ը վաճառելու պատրաստակամության մասին: Ակտիվիստները և քաղաքական որոշ ուժեր բազմիցս բարձրացրել են Երևանում վճարովի ավտոկայանատեղիների վերացման հարցը: Քաղաքական տարբեր հարթակներում կարծիքներ են հնչել, որ ընկերությունը գերշահույթ է ստանում ավտոկայանատեղիներից ստացված տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում: Մնացած 30%-ը ստացվում է Երևանի քաղաքապետարան`2013 թ. ապրիլի 4-ի պայմանագրի համաձայն:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը