Լրահոս

25.06.2014 17:05


Քննարկվել են Հայաստանի և Արցախի արդարադատության ոլորտների խնդիրները

Քննարկվել են Հայաստանի և Արցախի արդարադատության ոլորտների խնդիրները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին: Հայաստանի պատվիրակության անդամները պատասխանել են իրենց գործընկերներին հուզող հարցերին, ինչպես նաև ներկայացրել են ՀՀ-ում նախատեսված ապագա բարեփոխումների էությունը:

Միջոցառմանը ներկայացվել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի արդյունքում կլուծվի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման հարցը: Այն նաև կնպաստի ոլորտում պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաև պատիժների կատարման արդյունավետ համակարգի ներդրմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումն ու շարունակականությունը` ոլորտների միջև իրավական տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության համատեքստում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը