Լրահոս

25.06.2014 17:36


Գ. Կոստանյանը վստահ է՝ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը նոր թափ կհաղորդի օֆշորային սկանդալի քննությանը

Գ. Կոստանյանը վստահ է՝ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը նոր թափ կհաղորդի օֆշորային սկանդալի քննությանը

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձել է օֆշորային աղմկահարույց գործին և վստահեցրել, որ այն գտնվում է իր ուշադրության կենտրոնում:

–Այն, որ Աշոտ Սուքիասյանն արտահանձնվել է և արդեն գտնվում է Հայաստանում, նոր թափ կհաղորդի քննությանը։ Կարճ ժամանակ հետո անհրաժեշտ քննչական գործողությունները կտան իրենց արդյունքը,-վստահ է Գ. Կոստանյանը։

Գլխավոր դատախազը հրաժարվել է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ցուցմունք տվե՞լ են կամ որքանո՞վ են ներգրավված այս գործում։

–Այս պահին ավելի որևէ բան ասել չեմ կարող,–նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը