Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ
Հունիսի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:
Տեր–Պետրոսյանն անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները: