Տնտեսական

25.06.2014 22:15


Էլեկտրաէներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները

Էլեկտրաէներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կքննարկի էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հարցը: Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար կսահմանվեն հետևյալ սակագները.

1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ,

2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ,

3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ:

ՀԾԿՀ-ն կքննարկի նաև արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի օգոստոսի 1-ից:

Այս խորագրի վերջին նյութերը