Մեկնաբանելով որոշ ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այն մասին, թե քաղբանտարկյալներն ազատ են արձակվել ու արձակվելու են ոչ թե իրավական ճանապարհով, այլ քաղաքական ճնշումների հետևանքով, մասնավորեպես՝ ԵԽ-ի և միջազգային կառույցների ճնշման, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ իրեն դուր չի գալիս ճնշում բառը։
Նա նշել է, թե այն հարցադրումները, որոնք կային, մնացել են և անփոփոխ են։ Վերջին երկու տարվա բանաձևերից ավելի որևէ նոր քայլ կատարված չէ, նոր խոսք ասված չէ։
Ինչ վերաբերում է վերոնշյալ պնդումներին, նա նշել է, թե դա բնական է, քանի որ քաղաքական պայքարի տարր է, և նրանք պետք է դա օգտագործեն։
-Միշտ չէ, որ գործընթացները, որոնք իրավական իրենց հունով ընթանում են, անպայման ենթադրում են այլ դրդապատճառներ հիմքում։ Բայց դա բնական է, որ պետք է օգտագործվի քաղաքական պայքարի տեսանկյունից, և ընդդիմությունը դա օգտագործում է,-ասել է նա և հավելել,-նրանք ազատ են արձակվել քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց՝ իրավական գործընթացներով։
Ինչ վերաբերում է «Կոալիցիայում քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ» հարցին, Դ. Հարությունյանն ասել է, որ ինքը նման քննարկումից տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, թե քննարկումը տեղի է ունեցել։ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, սակայն, հերքում են դա։
Ճնշում բառը Դավիթ Հարությունյանին դուր չի գալիս

7or.am