ՆԱՏՕ-ն հետաձգեց Վրաստանի անդամակցությունն այդ կառույցին
ՆԱՏՕ-ն ձևական քայլեր չի կատարի՝ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում Վրաստանը դաշինքի կազմի մեջ ընդգրկելու ուղղությամբ, հաղորդել է Reuters-ը:
Չեռնոգորիային ընդունելու որոշումը նույնպես հետաձգվել է:
ՆԱՏՕ-ի անդամները սկզբունքորեն համաձայնել են մշակել Վրաստանի հետ համագործակցության ձևերի հիմնական փաթեթը, որը նրան «կօգնի ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին», լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում:
Մինչդեռ Թբիլիսին հույս ուներ, որ իրեն կհրավիրեն միանալու ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու գործողությունների պլանին:
Չեռնոգորիայի հույսերը, թե սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովում իրեն կհրավիրեն ՆԱՏՕ-ի կազմ՝ նույնպես ի դերև են եղել: «Ինչ վերաբերում է Չեռնոգորիային, մենք նպատակաուղղված և աշխույժ բանակցություններ ենք սկսում և մինչև 2015 թ. վերջը կվերլուծենք՝ հրավիրե՞լ նրան դաշինք, թե՞ ոչ»,- հայտարարել է Ռասմուսենը:

ilur.am