«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը շարժման նախաձեռնած Ազգային խորհրդարանի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ անդրադառնալով ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասել է, թե այդ միջադեպերն այն համակարգի հետևանքն են, որն այսօր առկա է ՀՀ-ում։
-Բավական հետաքրքիր է, որ վերջին շրջանում բնական քննադատությունը, որի թիրախն է դարձել բանակը, շատ անգամ պաշտոնյաների շրջանում գտնում է այսպիսի բացատրություն, որ պետք չէ բանակն առանձնացնել, պետք չէ բանակին քննադատել, որովհետև բանակն ընդամենը արտացոլում է հասարակության ընդհանուր իրավիճակը։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա արդարանալու համոզիչ միջոց է, ապա իրենք չարաչար սխալվում են, որովհետև մեր հիմնական մեղադրանքը դա է։ Մենք ոչ թե բանակն ենք քննարկում, այլ քննարկում ենք այն հասարակությունը, որը ստեղծեցին այս և նախորդ իշխանությունները։ Իհարկե, բանակն արտացոլում է այն հոգեբանական, հասարակական, դասակարգային հիմնական գործընթացները, որոնք ընթանում են հասարակության մեջ։ Հենց դա է պատճառը, որ մենք պահանջում ենք հաշվետվություն,-ասել է նա։
Ըստ Տիգրան Խզմալյանի՝ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, պետք է կարողանալ հայ ընտանիքներում սրբություններ վերկանգնել, որպեսզի իրավիճակը շտկվի։
Նա նշել է, որ այս տրվա առաջին 10 ամիսներին մեր բանակում 44 զինվոր է մահացել, որից միայն 7-ն են ընկել թշնամու հարձակումից, մնացած զոհերը ներքին խնդիրների հետևանքով են եղել։
2010թ. հայկական բանակում 44 զինվոր է մահացել

7or.am