«Նաև նոր ձևավորված կառավարության մոտ է լավ ստացվում թվանկարչությունը»
Ինչպես երևում է, նաև նոր ձևավորված կառավարության մոտ է լավ ստացվում թվաբանական նկարչությունը՝ աճպարարության ձևով ներկայացնելով տնտեսական ցուցանիշներ արձանագրելու նրբությունները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ: Սակայն, այս ցուցանիշն իշխանությունները նկարել են մեծ ջանքերի գնով. բանն այն է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են ընդամենը 0.2 տոկոսով, շինարարությունը՝ 0.5 տոկոսով և միայն գյուղատնտեսական համախառն արտադրանքն է աճել 5.4 տոկոսով: Արդյունքում՝ նկարվել է 4 տոկոս աճի ընդհանուր պատկեր: Այստեղ նկատենք, որ սովորաբար գարնան վերջին ամսին, երբ արդեն շուկան լի է լինում մրգերով ու բանջարեղենով, կարելի է թվանկարչությամբ աճը հասցնել նույնիսկ 5.4 տոկոսի: Չնայած չի բացառվում, որ մոտ ապագայում ականատես լինենք անգամ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը