Լրահոս

26.06.2014 19:07


ՄԱԿ ԱԽ–ն Հոլանյան բարձունքների տարածքում երկարաձգել է մշտադիտարկման առաքելության մանդատը

ՄԱԿ ԱԽ–ն Հոլանյան բարձունքների տարածքում երկարաձգել է մշտադիտարկման առաքելության մանդատը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել է Հոլանյան բարձունքներում մշտադիտարկման առաքելության մանդատը` մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը` պահանջելով Սիրիայից ու Իսրաելից դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։ Ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևի` ռազմական գործողությունները Սիրիայի և Իսրաելի միջև կարող են բերել լարվածության խորացման տարածաշրջանում: Բանաձևում դատապարտվել է երկու կողմերի պայթուցիկ նյութերի և ծանր ռազմատեխնիկայի կիրառումը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի գիշերը Իսրաելի Պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին Հոլանյան բարձունքների տարածքում։

Այս խորագրի վերջին նյութերը