Լրահոս

02.09.2009 15:10


Ռուբեն Մելքոնյան. «...ես կարծում եմ՝ Թուրքիան կդիմի այդ քայլին և կձգձգի այնքան, մինչև Ղարաբաղի հարցում ինչ–որ փոփոխություն լինի»

Ռուբեն Մելքոնյան. «...ես կարծում եմ՝ Թուրքիան կդիմի այդ քայլին և կձգձգի այնքան, մինչև Ղարաբաղի հարցում ինչ–որ փոփոխություն լինի»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո սպասվելիք իրադրաձությունների մասին՝ ասել է, թե պետք չէ ավելորդ ոգևորությամբ տարվել. պետք է  սառը ուղեղով հետևողական պայքար տանել, քանի որ թուրքական կողմից սպասելի է քայլ հետ։

-Թուրքիան, այսպես ասած, «նահանջել» է, սակայն մինչև իր համար ապահով հանգրվան և իրեն ձեռնտու զարգացումներ չլինեն, նա կարող է շատ հանգիստ այդ ելակետից անցնել հակագրոհի. առանց որևէ վնասի կամ Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում որևէ վնաս հասցնելու՝ կարող  է նորից  շարունակել նույն հարաբերությունները, որոնք եղել են մինչև այս,-ասել է թուրքագետը։

Նրա խոսքերով՝ ճիշտ է՝  այս արձանագրություններում որպես նախապայման Ղարաբաղի խնդիրը ներառված չէ, և այդ առումով որևէ վտանգ չի ներկայացնում, սակայն այլ խնդիր է, որ թուրքական կողմը կարող է անվերջ ձգել փաստաթղթի վավերացումը։

«7օր»-ի այն հարցին, թե արդյո՞ք այդ ձգձգումներով Թուրքիան չի պնդի, որ Ղարաբաղի հարցում մենք զիջումների գնանք, թուրքագետը պատասխանել է, թե հավանական է։

-Երկու ամիս հետո, ասենք, եթե քաղաքական իրավիճակն այնպես լինի, որ Ղարաբաղի հարցում որևէ զարգացում չլինի, ես կարծում եմ՝ Թուրքիան կդիմի այդ քայլին և կձգձգի այնքան, մինչև Ղարաբաղի հարցում ինչ-որ փոփոխություն լինի,-հավելել է Ռուբեն Մելքոնյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը