Լրահոս

26.06.2014 11:12


Անձրևաջրերը լցվել են գետնանցում, գեղեցկության սրահ և տուն

Անձրևաջրերը լցվել են գետնանցում, գեղեցկության սրահ և տուն

Հունիսի 25-ին, ժամը 21.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բարեկամության հրապարակի գետնանցում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են գետնանցումի մոտ 15 մետր հատվածում՝ առաջացնելով մոտ 10 սմ խորությամբ ջրակույտեր:

Դեպքի վայրում են գտնվել վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները:

Ջրահեռացման աշխատանքներն իրականացվել են տեղի ուժերով:

Հունիսի 25-ին, ժամը 23.39-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող «Կամիլա» գեղեցկության սրահ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները մոտոպոմպի օգնությամբ ջուրը հեռացրել են սրահից:

***

Հունիսի 25-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Մանուշյան փողոցի տներից մեկի առաջին հարկ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դույլերով հեռացրել են ջուրը:

Այս խորագրի վերջին նյութերը