Լրահոս

26.06.2014 11:20


ԲՀԿ մամլո խոսնակը Ստ. Մարգարյանի՝ Ռ. Քոչարյանի հետ համագործակցության պատկերացումների մասին

ԲՀԿ մամլո խոսնակը Ստ. Մարգարյանի՝ Ռ. Քոչարյանի հետ համագործակցության պատկերացումների մասին

ԳԱԼԱ-ի լրագրողը ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ստեփան Մարգարյանը ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, խոսել է քառյակի անունից, թե՞ հայտնել է իր անձնական տեսակետը: Տիգրան Ուրիխանյանը այս առնչությամբ նշեց հետեւյալը. «Պարոն Մարգարյանը մեր խմբակցության առանցքային դեմքերից է անշուշտ, եւ իր խոսքերը դիտարկման արժանի են բնականաբար: Ինչ վերաբերում է քառյակի անունից որեւէ բան ասելուն, ապա ես կոմպետենտ չեմ եւ լիազորված չեմ քառյակի անունից որեւէ բան ասել: Միգուցե քառյակը ունի, տեսնում է այդպիսի հնարավորություն, միգուցե չի տեսնում դա, այսինքն դա քառյակը՝ չորս քաղաքական ուժերը, պետք է քննարկեն եւ ձեզ դրա մասին տեղեկացնեն»: Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ապա ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ ինքը բազմիցս պատասխանել է, որ տարբեր, այդ թվում եւ երկրորդ նախագահի արտահայտած մտքերի հետ կապված հարցերին:«ԲՀԿ-ն ունի համոզմունքներ իր քաղաքական կուրսում, իր անելիքի առնչությամբ, գործողությունների ծրագիր ունի, որն ուղղված է ՀՀ քաղաքացու կյանքի փոփոխությանը: Մեր համոզմունքների մեջ է մերժել ամեն բացասականը, ինչ տեղի է ունենում երկրում եւ պայքարել դրա դեմ, մեր համոզմունքի մեջ է իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կփրկեն երկիրն այս վիճակից: Եթե որեւէ այլ քաղաքական գործիչ, քաղաքական ուժ կամ պարզապես անհատ արտահայտում է ինչ-որ միտք, բարձրացնում է ինչ-որ հարց կամ առաջադրում է խնդիր քաղաքական հարթության մեջ, ապա այդ ամենը համադրելի է մեր գործունեության կամ քաղաքական կուրսի հետ ճիշտ այնքանով, որքանով որ կարելի է գնահատել մեր իսկ ասածը, կամ արածը, կամ անելիքը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ մամլո խոսնակի խոսքով՝ եթե կա համադրելու բան, ուրեմն կա, եթե ոչ, ապա չկա: «Այսինքն մեզ համար էականը երեւույթն է, ես վստահաբար կարող եմ ասել դա, որ էականը այն բովանդակությունն է, այն քաղաքական գործելակերպն է, քայլերն են, որոնք որ մենք հստակ իրականացնելու ենք, անպայման իրականացնելու ենք եւ այս ընթացքում իրականացնում ենք առանց շեղվելու, չնայած բազմաթիվ«կանխատեսումների» կամ «վերլուծությունների», -ասաց ԱԺ պատգամավորը:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը