53-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Համլետ Ղազարյանը իր կողմից վարած «Շկոդա» մակնիշի Լ 0583 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի թիվ 1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր ժամանած դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Ղազարյանը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։