Լրահոս

26.06.2014 21:19


Հայտնի գինեկոլոգ Նելլի Բասենցյանի դուստրը ծանր հիվանդ է, նա Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի

Հայտնի գինեկոլոգ Նելլի Բասենցյանի դուստրը ծանր հիվանդ է, նա Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի

Մարգարյան ծննդատան անվանի գինեկոլոգներից մեկի՝ Նելլի Բասենցյանի դուստրը՝ Մարիաննա Չիլինգարյանը, ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, սակայն այն անհաջող է անցել, ինչի արդյունքում երեխայի վիճակը վատթարացել է: Գրանցվել է գլխուղեղի զանգվածային արյունազեղում, վնասվել է փոքրիկի կենտրոնական նյարդային համակարգը, երեխան ինքնուրույն չի կարողանում քայլել:

9 ամսականում կատարվել է երկրորդ վիրահատությունը` ներփորոքային շունտավորում, որը հնարավորություն է տվել գլխուղեղում հավաքվող հեղուկը դուրս բերել որովայնի խոռոչ:

Երեխային անհրաժեշտ է նոր շունտավորում կատարել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի փոքրիկը քայլի և խոսի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Մարիաննայի մայրը և հարազատները, թեպետ փորձում են հավաքագրել վիրահատության համար անհրաժեշտ գումարը, սակայն չեն կարողանում:

Եկեք միասին օգնենք հարյուրավոր փոքրիկների լույս աշխարհ գալուն օգնած Նելլի Բասենցյանի դստերը՝ կատարել իր առաջին քայլերը: Նելլիի հեռախոսահամարն է՝ +37493 46-22-09

Մարիաննային օգնելու համար«ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ում իր մոր` Նելլի Բասենցյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը`

AMD 16048265510900

USD 16048265510901

EUR 16048265510902

RUR 16048265510903

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ

«VTB BANK» (ARMENIA) CJSC, Yerevan, Armenia

SWIFT: ARMJAM22

Ներկայացնում ենք Մարիաննայի մասին պատմող տեսանյութ` https://www.youtube.com/watch?v=q3pIIHX86N8

«Օգնիր ապրելուն» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը