Տնտեսական

26.06.2014 12:33


ՀԴՄ նոր կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների

ՀԴՄ նոր կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ 2014թ. գնման պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր որոշմամբ փոխել է գնման ընթացակարգերը և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսել ֆինանսական համապատասխան միջոցներ:
Փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:
Հաջորդ որոշման կարգավորման առարկան ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպումն է: Սահմանվել է շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած այլ գնումների դեպքում ևս պատվիրատուի ղեկավար հանդիսանալու ընդհանուր կարգ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների մասով:
ՀՀ կենտրոնական բանկի առաջարկով ընդունած իր երկու որոշմամբ կառավարությունը ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) հնարավորություն է տվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ նպատակով ոլորտ ներգրավված մարմինների միջև նախատեսվում է ներդնել «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:

Այս խորագրի վերջին նյութերը