Լրահոս

26.06.2014 18:36


Կստեղծվի ռուս-հայկական մարդասիրական կենտրոն

Կստեղծվի ռուս-հայկական մարդասիրական կենտրոն

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Առավել հրատապ և լուծում պահանջող աշխատանքների իրականացման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Նիստում հավանություն է տրվել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը: Անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում պայթեցման եղանակով արհեստական քարաթափում իրականացնել և վերացնել վերահաս վտանգը:
ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա դեֆորմոգրաֆը 1990թ. առ այսօր չեն նորոգվել, չունեն գազամատակարարման համակարգ, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են: Գործադրի 2013 թվականի որոշմամբ հավանություն է տրվել ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ աշխատակազմին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն նորոգվել և անմխիթար վիճակում են: Որոշմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Երևանի Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և հողամասը մոտ 400 մլն դրամ գնահատված արժեքով հանձնվել են կառուցապատողին՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որը դրա դիմաց կապիտալ կնորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, կկառուցի գազամատակարարման համակարգ, կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ, կնորոգի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերը, կվերականգնի ջրամատակարարման ցանցը և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը