Լրահոս

02.09.2009 15:48


Արման Մելիքյան. «Եղած արձանագրությունները պարզապես փորձ են՝ վերահաստատելու Կարսի պայմանագրում եղած դրույթները»

Արման Մելիքյան. «Եղած արձանագրությունները պարզապես փորձ են՝ վերահաստատելու Կարսի պայմանագրում եղած դրույթները»

«Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում որևէ կետ չկա Արցախի մասին, սակայն այն որևէ կապ ունի՞ Արցախյան հակամարտության կարգավորման հետ» հարցին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը պատասխանել է.

-ԼՂՀ հիմնախնդիրը տարածաշրջանի կենտրոնական հարցն է։ Կարող են ընդհանրապես հղումներ չանել, չանդրադառնալ, բայց փաստը մնում է փաստ. բոլոր գործողությունները, որ կատարում են գերտերությունները և տարածաշրջանի այլ տերությունները, փոխկապակցված են Արցախյան հիմնահարցի լուծման հետ։

 «Նովոստի» ակումբի հյուրը տեսակետ է հայտնել, թե այն գործընթացը, որ կոչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, իրականում շատ «խութեր» ունի, որոնց մասին չի խոսվում.

-Կարսի պայմանագիրը հայ-թուրքական նոր հարաբերությունների հեռանկարի համատեքստում պետք է դեմոնսացիայի ենթարկվի,-հայտարարել է Արման Մելիքյանը։

-Եղած արձանագրությունները պարզապես փորձ են՝ վերահաստատելու Կարսի պայմանագրում եղած դրույթները՝ առանց դրանց ուղղակիորեն  անդրադառնալու, բայց պարտադրելու Հայաստանին փաստացի ընդունել այն կորուստները, որ Հայաստանը կրել է Կարսի պայմանագրով և ճանաչել այսօրվա հայ-թուրքական սահմանը,-ընդգծել է Ա. Մելիքյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը