Գրիգոր Զոհրապ. Օրենքի և Իրավունքի անկաշառ դատապաշտպանն ու մեծատաղանդ արձակագիրը
Հունիսի 26-ին նշում ենք հայ գրականության «Նորավեպի Իշխան»-ի և Օսմանյան Թուրքիայի վերջին ժամանակաշրջանի Օրենքի և Իրավունքի անվեհեր դատապաշտպան մեծահռչակ խորհրդարանականի՝ Գրիգոր Զոհրապի ծննդյան տարեդարձը: Հունիսյան այսպիսի մի օր, 153 տարի առաջ, Կոստանդնուպոլսի հայահոծ Պեշիկթաշ թաղամասում ծնվեց հայ ժողովրդի մեծարժեք զավակը, որի գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական բեղուն գործունեությանը գազանաբար վերջ տվեցին թուրքական իշխանությունները 1915թ.ին, երբ ձեռնարկեցին հայ ժողովրդի դեմ իրենց պետականորեն ծրագրած ու կազմակերպած ցեղասպանական ահավոր ոճիրի գործադրությունը: Գրիգոր Զոհրապը նոր էր բոլորել էր 54 տարեկանը, երբ Հայասպան պետությունը ամենայն վայրագությամբ կտրեց Օսմանյան Խորհրդարանի ամենից պերճախոս և Իրավունքի ու Արդարության անվեհեր դատապաշտպան հայ պատգամավորի կյանքի թելը: Ոչ միայն իր ստեղծած գրականությամբ, այլև իր ծավալած հասարակական-պետական հանդուգն գործունեությամբ՝ Գրիգոր Զոհրապը հանդիսացավ Ճշմարիտի և Իրավունքի պաշտպանության ու նվիրագործումի համար անխոնջ մի պայքարող, որ անսակարկ ծառայեց մեկ ու միայն մի սկզբունքի, իր իսկ բառերով` այնքան պարզ ու խիտ բանաձևված այն դավանանքին, թե՝ «Իմ բարոյականս կը կայանայ իրականը՝ սուտին, ճշմարիտը՝ կեղծին վերադասելուն մէջ ամէն տեղ եւ ամէն ժամանակ»: Կոչումի և առաքելության այդ զգացողությամբ էլ, ինչպես Հրանտ Ասատուրն է վկայում, «գրականության մեջ, ինչպես ներքին կյանքի մեջ, Զոհրապը խանդավառ մի գեղապաշտ էր։ Երբ տեսնում էր սիրուն մի գեղարվեստական շենք, արվեստագետի մի նկար, չէր կարող անտարբեր աչքերով անցնել նրանց առջևից։ Ներդաշնակ մի նվագ իր հոգու խորը թաքուն թելեր թրթռացնելով, իր աչքերի մեջ հրճվանքի փայլյունն էր շողացնում միշտ»: Թեև իր աշխարհայացքով պահպանողական մտածողության տեր էր՝ հաստատված արժեքները և սկզբունքները անխաթար պահպանելու առումով, այդուհանդերձ իր բոլոր ուժերով հայ քաղաքական մտքի զարգացմանը ծառայելու հանձնառու մտավորականն ու քաղաքական գործիչը եղավ Զոհրապը, որ պատգամեց սերունդներին, թե՝ «Մարդկության գերագույն շահը առաջդիմության մեջ է: Մի հասարակություն, որ հնամաշ բարքեր ունի՝ հետադիմելու դատապարտված է մնում, եթե իր խորհելու, զգալու և աշխատելու եղանակները չնորոգի»: Գրիգոր Զոհրապը ինքնաբավ ու ավանդապահ ընտանիքի ծնունդ էր։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, լումայափոխ էր, բնիկ՝ ակնեցի։ Մայրը՝ Էֆթիկ Հանըմը, Մալաթիայից էր։ Զոհրապը նախնական կրթությունը ստացավ Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870թ.ին մահացավ հայրը: Մայրը վերամուսնացավ նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվեց Օրթագյուղ։ Տղաները իրենց ուսումը շարունակեցին տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այնտեղ էլ սկիզբ առան Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ: 1876թ.ին Զոհրապն ընդունվեց ժամանակի Թուրքիայի կրթական միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որ բացվել էր 1868 թվին, ֆրանսիական կառավարության հովանավորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանեց երկրաչափություն։ Բաժինը ավարտեց փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի անցավ խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և, միաժամանակ, սկսեց հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը: Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվեց՝ բավարար թվով իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։ Եվ երբ 1881թ.ին բացվեց «Հուգուգի» (իրավունքի) վարժարանը, Զոհրապը շուտով այնտեղ արձանագրվեց ու երկու տարի ուսանելուց հետո այնտեղից հեռացավ՝ վկայական չստանալով: Բայց 1884թ.ին Ադրիանապոլսում (Էդիրնէ) քննություն տվեց և ստացավ փաստաբան-իրավաբանի վկայական:
Զոհրապը գրական ասպարեզ մուտք գործեց 1878թ.ին, երբ հանդիպեց Նիկողայոս Թյուլպենճյանին և դարձավ նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը: Միայն 17 տարեկան էր այդ ժամանակ և, այսուհանդերձ, ինքնիրեն կարողացավ դրսևորել իբրև ազգի ճակատագրով մտահոգ հայ։ 1880-ականների սկզբին, մուտք գործելով հրապարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։ 1883թ.ին հրատարակեց Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը` Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ: 1885թ.ին, նույն հանդեսի էջերին սկսեց տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած մի սերունդ» վերնագրով։ 1887թ.ին վեպը լույս տեսավ առանձին գրքով:
1888թ.ին Զոհրապն ամուսնացավ Կլարա Յազըճյանի հետ։ Ունեցան չորս զավակ՝ Լևոն, Դոլորես, Արամ և Հերմինե:
1891թ.ին Զոհրապն առաջին անգամ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, սակայն Ժողովի բացման նիստին նրա ընտրությունը չվավերացվեց՝ 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով:
1892թ.ին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվեց «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Զոհրապի գրիչը այս շրջանում հատկապես բեղուն եղավ: Բայց մի տարի հետո, 1893թ.ին հանդեսը դադարեց լույս տեսնել:
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք ապրեց 1880-ականների վերջերին և 1890-ականների սկզբին: «Արևելք» օրաթերթի, ապա «Մասիս»ի մեջ լույս տեսան Զոհրապի առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա արարեց 1887-1893 տարիներին: Այս շրջանում Զոհրապը գրեց նաև իր երկրորդ, բայց անավարտ մնացած վեպը՝ «Նարտիկ»-ը, ինչպես նաև իր ժառանգած անկրկնելի նորավեպերի մեծ մասը, նույնպես՝ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, որոնք լայն ճանաչում ապահովեցին իրեն իբրև գրողի և հրապարակախոսի:
Հետագայում, երկար լռությունից հետո, 1898 թվականից սկսած, Զոհրապը դարձյալ երևաց գրական ասպարեզում, այս անգամ իբրև անվանի ու վաստակավոր գրող և հասարակական գործիչ:
1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար: Սկսեցին ու մինչև 1896 թ. շարունակվեցին զանգվածային կոտորածները: Հայ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում։ Հուսահատության ու տեղատվության այս շրջանում Զոհրապն ակամա հեռացավ գրական ասպարեզից: Առավելաբար փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով զբաղվեց։ Պոլսում Զոհրապը իբրև իրավաբան-փաստաբան հայտնի դարձավ հատկապես օտարներին, որովհետև տիրապետելով ֆրանսերենին՝ հաճախ ինքն էր պաշտպանում նրանց դատերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում: Զոհրապը նաև Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատերը ստանձնեց և ունեցավ Եվրոպայում ազատորեն երթևեկելու իրավունք:
Սակայն 1906 թվականին, Օսմանյան Կայսրության այն ժամանակվա Արդարադատության նախարարի կարգադրությամբ, Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանելը: Պատճառը բուլղար մի հեղափոխականի դատական պաշտպանությունն էր Զոհրապի կողմից: Այդ պատճառով էլ, երբ 1908թ.ին Թուրքիայում հռչակվեց Սահմանադրությունը և կայսրության բոլոր անկյուններում թափ առան հավաքներն ու ցույցերը՝ հավասարության, եղբայրության և համագործակցության կարգախոսներով, Զոհրապը գտնվում էր Փարիզում, ուր նա հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը և մասնագիտական աշխատանքի լայն ասպարեզ գտել: Բայց երբ տեղեկացավ Թուրքիայում Սահմանադրական կարգերի հաստատման մասին, մեծ հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս: 1908թ.ի օսմանյան խորհրդարանական ընտրություններից Զոհրապը պատգամավոր ընտրվեց: Աշխույժ մասնակցություն ունեցավ խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ամեն ջանք գործադրեց Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Ինքն իր մասին Զոհրապը սիրում էր ասել, թե «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»: Զոհրապը մեծապես հարգված և երևելի անձնավորություն դարձավ թե՛ հայ ազգային, թե՛ համաօսմանյան հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սակայն երբ սկսվեց Առաջին Աշխարհամարտը, Թուրքիայի իշխանավորները պահը հարմար գտան` ի գործ դնելու հայերի դեմ իրենց մշակած Ցեղասպանության ծրագիրը։ Մեկ գիշերվա մեջ՝ Ապրիլի 24-ին, մեծագույն մասով ձերբակալվեցին և աքսորվեցին Պոլսի հայ մտավորականները: Զոհրապն ամեն ջանք գործադրեց՝ ազատելու իր անմեղ ազգակիցներին: Դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություն ուներ, այդ շարքում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային և վարչապետ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ դրական և հուսադրիչ պատասխաններ էին տալիս։ Սակայն շուտով Զոհրապին և Վարդգեսին էլ միասնաբար ձերբակալեցին և աքսորեցին: Նրանց էլ էր սպասվում նույն դաժան ճակատագիրը:
1915 թվականի հուլիսին, աքսորի ճանապարհին, դաժանորեն սպանվեցին Գրիգոր Զոհրապը և Վարդգեսը: Ցեղասպան Թուրքիան այդպե՛ս խեղդեց Հայկական Իրավունքի և Արդարության խիզախ պաշտպան-փաստաբանի անկաշառ ձայնը: Կենսագիրների վկայություններով և արխիվային նյութերով հաստատված է, որ Հայոց Արհավիրքի աղետալի օրերին, Զոհրապը ոչ մի վայրկյան չհեռացավ անձնուրաց մարդասերի և հայոց Իրավունքի անկաշառ դատապաշտպանի իր դիրքերից: Երբ սկսեցին հայ մտավորականության և ազգային ղեկավարության զանգվածային ձերբակալությունները, խորհրդարանական պատգամավորի անձեռնմխելիություն վայելող Զոհրապին սկզբում չձերբակալեցին: Շրջապատը թելադրում էր Մեծ Հային, որ հեռանա Թուրքիայից: Սակայն Զոհրապը հրաժարվեց բաժանվել իր ժողովրդից՝ հայտարարելով, թե՝ «որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովրդին. չէ՛, փախչիլ չեմ կրնար, պէտք է, պարտքս է մինչև վերջ պատնէշին վրայ մնալ»:
Օգտվելով խորհրդարանական պատգամավորի իր իրավունքից և վայելած հեղինակությունից՝ Զոհրապը դիմեց օրվա ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին՝ հաշիվ պահանջելով հայության սերուցքի հանդեպ գործադրվող մեծ ոճիրի համար: Զոհրապն ազդարարել է Թալեաթին. -«Օր մը, ապահով եղէք, որ հաշիւ պիտի պահանջուի ձեզմէ եւ դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքներր»: Թալէաթ պէյ հեգնանքով հարց տուած է. -«Ո՞վ պիտի պահանջէ այդ հաշիւը»: «Ե՛ս, -պատասխանած է Զօհրապ, -Խորհրդարանի մէջ իբր հայ մեպհուս ձենէ հաշիւ պիտի պահանջեմ»: Թեև ճակատագրիրը թույլ չտվեց, որ Զոհրապն իրագործի իր հայտարարությունը, բայց հայ ժողովուրդը Թեհլերյանների ձեռքով ոչ միայն հաշիվ պահանջեց, այլև գերագույն արդարությամբ մահապատժի ենթարկեց մեծ հայասպանին:
Գրիգոր Զոհրապ. Օրենքի և Իրավունքի անկաշառ դատապաշտպանն ու մեծատաղանդ արձակագիրը
Հունիսի 26-ին նշում ենք հայ գրականության «Նորավեպի Իշխան»-ի և Օսմանյան Թուրքիայի վերջին ժամանակաշրջանի Օրենքի և Իրավունքի անվեհեր դատապաշտպան մեծահռչակ խորհրդարանականի՝ Գրիգոր Զոհրապի ծննդյան տարեդարձը:
Հունիսյան այսպիսի մի օր, 153 տարի առաջ, Կոստանդնուպոլսի հայահոծ Պեշիկթաշ թաղամասում ծնվեց հայ ժողովրդի մեծարժեք զավակը, որի գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական բեղուն գործունեությանը գազանաբար վերջ տվեցին թուրքական իշխանությունները 1915թ.ին, երբ ձեռնարկեցին հայ ժողովրդի դեմ իրենց պետականորեն ծրագրած ու կազմակերպած ցեղասպանական ահավոր ոճիրի գործադրությունը:
Գրիգոր Զոհրապը նոր էր բոլորել էր 54 տարեկանը, երբ Հայասպան պետությունը ամենայն վայրագությամբ կտրեց Օսմանյան Խորհրդարանի ամենից պերճախոս և Իրավունքի ու Արդարության անվեհեր դատապաշտպան հայ պատգամավորի կյանքի թելը:
Ոչ միայն իր ստեղծած գրականությամբ, այլև իր ծավալած հասարակական-պետական հանդուգն գործունեությամբ՝ Գրիգոր Զոհրապը հանդիսացավ Ճշմարիտի և Իրավունքի պաշտպանության ու նվիրագործումի համար անխոնջ մի պայքարող, որ անսակարկ ծառայեց մեկ ու միայն մի սկզբունքի, իր իսկ բառերով` այնքան պարզ ու խիտ բանաձևված այն դավանանքին, թե՝ «Իմ բարոյականս կը կայանայ իրականը՝ սուտին, ճշմարիտը՝ կեղծին վերադասելուն մէջ ամէն տեղ եւ ամէն ժամանակ»:
Կոչումի և առաքելության այդ զգացողությամբ էլ, ինչպես Հրանտ Ասատուրն է վկայում, «գրականության մեջ, ինչպես ներքին կյանքի մեջ, Զոհրապը խանդավառ մի գեղապաշտ էր։ Երբ տեսնում էր սիրուն մի գեղարվեստական շենք, արվեստագետի մի նկար, չէր կարող անտարբեր աչքերով անցնել նրանց առջևից։ Ներդաշնակ մի նվագ իր հոգու խորը թաքուն թելեր թրթռացնելով, իր աչքերի մեջ հրճվանքի փայլյունն էր շողացնում միշտ»:
Թեև իր աշխարհայացքով պահպանողական մտածողության տեր էր՝ հաստատված արժեքները և սկզբունքները անխաթար պահպանելու առումով, այդուհանդերձ իր բոլոր ուժերով հայ քաղաքական մտքի զարգացմանը ծառայելու հանձնառու մտավորականն ու քաղաքական գործիչը եղավ Զոհրապը, որ պատգամեց սերունդներին, թե՝ «Մարդկության գերագույն շահը առաջդիմության մեջ է: Մի հասարակություն, որ հնամաշ բարքեր ունի՝ հետադիմելու դատապարտված է մնում, եթե իր խորհելու, զգալու և աշխատելու եղանակները չնորոգի»:
Գրիգոր Զոհրապը ինքնաբավ ու ավանդապահ ընտանիքի ծնունդ էր։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, լումայափոխ էր, բնիկ՝ ակնեցի։ Մայրը՝ Էֆթիկ Հանըմը, Մալաթիայից էր։ Զոհրապը նախնական կրթությունը ստացավ Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870թ.ին մահացավ հայրը: Մայրը վերամուսնացավ նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվեց Օրթագյուղ։ Տղաները իրենց ուսումը շարունակեցին տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այնտեղ էլ սկիզբ առան Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ:
1876թ.ին Զոհրապն ընդունվեց ժամանակի Թուրքիայի կրթական միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որ բացվել էր 1868 թվին, ֆրանսիական կառավարության հովանավորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանեց երկրաչափություն։ Բաժինը ավարտեց փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի անցավ խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և, միաժամանակ, սկսեց հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը: Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվեց՝ բավարար թվով իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։ Եվ երբ 1881թ.ին բացվեց «Հուգուգի» (իրավունքի) վարժարանը, Զոհրապը շուտով այնտեղ արձանագրվեց ու երկու տարի ուսանելուց հետո այնտեղից հեռացավ՝ վկայական չստանալով: Բայց 1884թ.ին Ադրիանապոլսում (Էդիրնէ) քննություն տվեց և ստացավ փաստաբան-իրավաբանի վկայական:
Զոհրապը գրական ասպարեզ մուտք գործեց 1878թ.ին, երբ հանդիպեց Նիկողայոս Թյուլպենճյանին և դարձավ նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը: Միայն 17 տարեկան էր այդ ժամանակ և, այսուհանդերձ, ինքնիրեն կարողացավ դրսևորել իբրև ազգի ճակատագրով մտահոգ հայ։ 1880-ականների սկզբին, մուտք գործելով հրապարակախոսական ասպարեզ, Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։ 1883թ.ին հրատարակեց Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը` Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ: 1885թ.ին, նույն հանդեսի էջերին սկսեց տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած մի սերունդ» վերնագրով։ 1887թ.ին վեպը լույս տեսավ առանձին գրքով:
1888թ.ին Զոհրապն ամուսնացավ Կլարա Յազըճյանի հետ։ Ունեցան չորս զավակ՝ Լևոն, Դոլորես, Արամ և Հերմինե:
1891թ.ին Զոհրապն առաջին անգամ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, սակայն Ժողովի բացման նիստին նրա ընտրությունը չվավերացվեց՝ 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով:
1892թ.ին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվեց «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Զոհրապի գրիչը այս շրջանում հատկապես բեղուն եղավ: Բայց մի տարի հետո, 1893թ.ին հանդեսը դադարեց լույս տեսնել:
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք ապրեց 1880-ականների վերջերին և 1890-ականների սկզբին: «Արևելք» օրաթերթի, ապա «Մասիս»ի մեջ լույս տեսան Զոհրապի առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա արարեց 1887-1893 տարիներին: Այս շրջանում Զոհրապը գրեց նաև իր երկրորդ, բայց անավարտ մնացած վեպը՝ «Նարտիկ»-ը, ինչպես նաև իր ժառանգած անկրկնելի նորավեպերի մեծ մասը, նույնպես՝ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, որոնք լայն ճանաչում ապահովեցին իրեն իբրև գրողի և հրապարակախոսի:
Հետագայում, երկար լռությունից հետո, 1898 թվականից սկսած, Զոհրապը դարձյալ երևաց գրական ասպարեզում, այս անգամ իբրև անվանի ու վաստակավոր գրող և հասարակական գործիչ:
1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար: Սկսեցին ու մինչև 1896 թ. շարունակվեցին զանգվածային կոտորածները: Հայ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում։ Հուսահատության ու տեղատվության այս շրջանում Զոհրապն ակամա հեռացավ գրական ասպարեզից: Առավելաբար փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով զբաղվեց։ Պոլսում Զոհրապը իբրև իրավաբան-փաստաբան հայտնի դարձավ հատկապես օտարներին, որովհետև տիրապետելով ֆրանսերենին՝ հաճախ ինքն էր պաշտպանում նրանց դատերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում: Զոհրապը նաև Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատերը ստանձնեց և ունեցավ Եվրոպայում ազատորեն երթևեկելու իրավունք:
Սակայն 1906 թվականին, Օսմանյան Կայսրության այն ժամանակվա Արդարադատության նախարարի կարգադրությամբ, Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանելը: Պատճառը բուլղար մի հեղափոխականի դատական պաշտպանությունն էր Զոհրապի կողմից: Այդ պատճառով էլ, երբ 1908թ.ին Թուրքիայում հռչակվեց Սահմանադրությունը և կայսրության բոլոր անկյուններում թափ առան հավաքներն ու ցույցերը՝ հավասարության, եղբայրության և համագործակցության կարգախոսներով, Զոհրապը գտնվում էր Փարիզում, ուր նա հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը և մասնագիտական աշխատանքի լայն ասպարեզ գտել: Բայց երբ տեղեկացավ Թուրքիայում Սահմանադրական կարգերի հաստատման մասին, մեծ հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս:
1908թ.ի օսմանյան խորհրդարանական ընտրություններից Զոհրապը պատգամավոր ընտրվեց: Աշխույժ մասնակցություն ունեցավ խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ամեն ջանք գործադրեց Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Ինքն իր մասին Զոհրապը սիրում էր ասել, թե «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»:
Զոհրապը մեծապես հարգված և երևելի անձնավորություն դարձավ թե՛ հայ ազգային, թե՛ համաօսմանյան հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սակայն երբ սկսվեց Առաջին Աշխարհամարտը, Թուրքիայի իշխանավորները պահը հարմար գտան` ի գործ դնելու հայերի դեմ իրենց մշակած Ցեղասպանության ծրագիրը։ Մեկ գիշերվա մեջ՝ Ապրիլի 24-ին, մեծագույն մասով ձերբակալվեցին և աքսորվեցին Պոլսի հայ մտավորականները: Զոհրապն ամեն ջանք գործադրեց՝ ազատելու իր անմեղ ազգակիցներին: Դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություն ուներ, այդ շարքում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային և վարչապետ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ դրական և հուսադրիչ պատասխաններ էին տալիս։ Սակայն շուտով Զոհրապին և Վարդգեսին էլ միասնաբար ձերբակալեցին և աքսորեցին: Նրանց էլ էր սպասվում նույն դաժան ճակատագիրը:
1915 թվականի հուլիսին, աքսորի ճանապարհին, դաժանորեն սպանվեցին Գրիգոր Զոհրապը և Վարդգեսը:
Ցեղասպան Թուրքիան այդպե՛ս խեղդեց Հայկական Իրավունքի և Արդարության խիզախ պաշտպան-փաստաբանի անկաշառ ձայնը:
Կենսագիրների վկայություններով և արխիվային նյութերով հաստատված է, որ Հայոց Արհավիրքի աղետալի օրերին, Զոհրապը ոչ մի վայրկյան չհեռացավ անձնուրաց մարդասերի և հայոց Իրավունքի անկաշառ դատապաշտպանի իր դիրքերից: Երբ սկսեցին հայ մտավորականության և ազգային ղեկավարության զանգվածային ձերբակալությունները, խորհրդարանական պատգամավորի անձեռնմխելիություն վայելող Զոհրապին սկզբում չձերբակալեցին: Շրջապատը թելադրում էր Մեծ Հային, որ հեռանա Թուրքիայից: Սակայն Զոհրապը հրաժարվեց բաժանվել իր ժողովրդից՝ հայտարարելով, թե՝ «որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովրդին. չէ՛, փախչիլ չեմ կրնար, պէտք է, պարտքս է մինչև վերջ պատնէշին վրայ մնալ»:
Օգտվելով խորհրդարանական պատգամավորի իր իրավունքից և վայելած հեղինակությունից՝ Զոհրապը դիմեց օրվա ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին՝ հաշիվ պահանջելով հայության սերուցքի հանդեպ գործադրվող մեծ ոճիրի համար:
Զոհրապն ազդարարել է Թալեաթին. -«Օր մը, ապահով եղէք, որ հաշիւ պիտի պահանջուի ձեզմէ եւ դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքներր»: Թալէաթ պէյ հեգնանքով հարց տուած է. -«Ո՞վ պիտի պահանջէ այդ հաշիւը»: «Ե՛ս, -պատասխանած է Զօհրապ, -Խորհրդարանի մէջ իբր հայ մեպհուս ձենէ հաշիւ պիտի պահանջեմ»:
Թեև ճակատագրիրը թույլ չտվեց, որ Զոհրապն իրագործի իր հայտարարությունը, բայց հայ ժողովուրդը Թեհլերյանների ձեռքով ոչ միայն հաշիվ պահանջեց, այլև գերագույն արդարությամբ մահապատժի ենթարկեց մեծ հայասպանին:
Վրաստանի Հայ Համայնք