Լրահոս

02.09.2009 16:00


Ընդդիմությունը չի՞ միավորվի

Ընդդիմությունը չի՞ միավորվի

-Ընդդիմությունը չի միավորվի։ Պետք  չէ դրսից ինչ-որ իրադարձություն տեղի ունենա, որ ընդդիմությունը միավորվի։ Պետք է ընդդիմության իրավիճակի բարելավումն ապահովող իրական քաղաքական հեռանկար հայտնվի, որ ընդդիմությունը միավորվի։ Իսկ այդպիսի հեռանկար չկա։ Հետևաբար, ինչո՞ւ միավորվել,- «հնարավո՞ր է ընդդիմությունը միավորվի ստեղծված իրավիճակի և հարցերի շուրջ» հարցին պատասխանել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության տեսակետների համընկնմանը, ապա, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այն, ինչ ասում է Հայ ազգային կոնգրեսը, և այն, ինչ ասում է Դաշնակցությունը, բոլորովին տարբեր բաներ են։

-Այն, ինչ նրանք ասում են, բխում է Հայաստանի ներքաղաքական կյանքից։ Կան մի քանի բաներ, որ, օրինակ, Դաշնակցությունը չի կարող չասել։ Դաշնակցությունն ունի այն ընտրազանգվածը, որն ունի, այն աջակցությունն արտասահմանում, որն ունի, այն ֆինանսական աղբյուրները, որոնք կան, և նա անում է այն, ինչ պետք է անի, և դա ճիշտ է։ Նույնն էլ ՀԱԿ-ը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը