Լրահոս

26.06.2014 17:35


ՎՎԿ ՓԲԸ-ի 11-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում

ՎՎԿ ՓԲԸ-ի 11-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում

2014թ. հունիսի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 60 ամիս ժամկետայնությամբ, 12% արժեկտրոնի տոկոսադրույքով, 120,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1,200,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,597,801,450 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է 1,207,800,730 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,000.08 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 11.9998%:

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի չորս թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:

Այս խորագրի վերջին նյութերը