Խոջոյանի ընտանիքն առաջիկայում դիմելու է Եվրադատարան
Ադրբեջանում գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած և մայիսի 20-ին մահացած, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը դիզվառելիքի ներարկումն է: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նրա խոսքով` հոր մարմնի վրա նաև այրվածքներ կային: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել է Հեղինե Խոջոյանը: «Ամեն օր նայում եմ պատից կախված հորս նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու խեղճացած վիճակը, և արցունքները ինքնըստինքյան գլորվում են աչքերիցս: Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլև մի ամբողջ գերդաստանի»,- ասաց նախկին գերու դուստրը: Խոջոյանի ընտանիքն առաջիկայում դիմելու է Եվրադատարան:

Մանրամասները` shamshyan.com-ում։