Լրահոս

26.06.2014 23:33


Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է հանրապետության հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ և տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է և կմնա մեր պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, և այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը