Լրահոս

27.06.2014 09:17


Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա

Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի հատկանիշներով (խուլիգանությունը) և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ գտնվում է Ֆրանսիայում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ սույն գործով քննիչը զանգահարել է Սպարտակ Ղուկասյանին և գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում, կգա, նոր կներկայանա:
Հանրապետությունում է, թե ոչ Սպարտակ Ղուկասյանը, փորձեցինք պարզել Գյումրու նախկին քաղաքապետի գրասենյակի մամլո ծառայության պատասխանատու Լիլիթ Աղեկյանից, ով նշեց, թե տեղյակ չէ:

Ստացվում է՝ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա: Ու մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, թքած ունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը