«ԵՏՄ առաջադրած պահանջով Հայաստանին ուղղակի փորձ է արվում կանգնեցնել փակուղու առջև»
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամկետների մեջ հնարավոր է՝ արվեն փոփոխություններ: Հիշեցնենք, որ չնայած մայիսի 29-ին Աստանայում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մնացել է ընդամենը 2-3 չճշտված հարց, եւ արդեն հունիսի 15-ին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել անդամակցության համաձայնագիրը, այդուհանդերձ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի կողմից նախանշվել էր այլ ժամկետ` հուլիսի 1-ը: Սակայն, դատելով Հ. Աբրահամյանի ասածից, ինչպես նաեւ հունիսի 23-ին Սոչիում կայացած ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի արած հայտարարությունից՝ «աղան փոշմանելա»: Ընդ որում, ուշագրավ է, որ հիմա, կարծես թե, ավելի շատ խոսքը գնում է ոչ թե Ղազախստանի եւ Բելառուսի, այլ հենց Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության մասին:
ՌԴ փոխվարչապետը, հիշեցնենք, ասել էր. «Եթե Հայաստանը միանա ԵՏՄ ձեւաչափին, ապա ստիպված է լինելու փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններ սկսել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»: Բանն այն է, որ որպես ԱՀԿ անդամ, Հայաստանը պարտավորություն ունի մնացած անդամների հետ իր առեւտրային հարաբերությունները ձեւավորել զգալիորեն ավելի ցածր մաքսատուրքերով, քան սահմանված է ՄՄ-ում: Ասել է թե` անդամակցելով ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, Հայաստանը խնդիր է ունենալու ԱՀԿ անդամ երկրներից տարբեր ապրանքների ներմուծման հարցում, եւ կամ պետք է փոխհատուցի այդ երկրներին, կամ էլ, պարզապես, դադարեցնի ներմուծումը, ինչը, բնականաբար, անհնար է: Ամբողջ խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե նույնքան անհնար է նաեւ փոխհատուցելու տարբերակը, ուստի կարելի է ասել, որ ԵՏՄ առաջադրած վերը նշված պահանջով Հայաստանին ուղղակի փորձ է արվում կանգնեցնել փակուղու առջեւ։
Իհարկե, արդեն ամիսներ ի վեր հայկական կողմը ԵՏՄ հետ բանակցում էր շուրջ հազար անուն ապրանքատեսակների համար արտոնյալ մաքսատուրքեր ստանալու շուրջ: Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքների են հանգեցրել այդ բանակցությունները: Դատելով Շուվալովի հայտարարությունից` առնվազն ոչ գոհացուցիչ:
Եվ այն, որ անդամակցության հայտարարված ժամկետից ընդամենը մի քանի օր առաջ նման պահանջներ են առաջադրվում, ցույց է տալիս, որ մեր երկիրը մտել է այս գործընթացի մեջ` առանց մանրակրկիտ հաշվարկի եւ նախապատրաստության: Սակայն, քանի որ Հայաստանի նախագահը մեր երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումները կայացնում է միանձնյա` Պուտինի հետ կեսժամանոց առանձնազրույցի արդյունքում, այս ամենը միանգամայն սպասելի էր: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը
«ԵՏՄ առաջադրած պահանջով Հայաստանին ուղղակի փորձ է արվում կանգնեցնել փակուղու առջև»
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամկետների մեջ հնարավոր է՝ արվեն փոփոխություններ:
Հիշեցնենք, որ չնայած մայիսի 29-ին Աստանայում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մնացել է ընդամենը 2-3 չճշտված հարց, եւ արդեն հունիսի 15-ին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել անդամակցության համաձայնագիրը, այդուհանդերձ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի կողմից նախանշվել էր այլ ժամկետ` հուլիսի 1-ը: Սակայն, դատելով Հ. Աբրահամյանի ասածից, ինչպես նաեւ հունիսի 23-ին Սոչիում կայացած ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի արած հայտարարությունից՝ «աղան փոշմանելա»: Ընդ որում, ուշագրավ է, որ հիմա, կարծես թե, ավելի շատ խոսքը գնում է ոչ թե Ղազախստանի եւ Բելառուսի, այլ հենց Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության մասին:
ՌԴ փոխվարչապետը, հիշեցնենք, ասել էր. «Եթե Հայաստանը միանա ԵՏՄ ձեւաչափին, ապա ստիպված է լինելու փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններ սկսել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»: Բանն այն է, որ որպես ԱՀԿ անդամ, Հայաստանը պարտավորություն ունի մնացած անդամների հետ իր առեւտրային հարաբերությունները ձեւավորել զգալիորեն ավելի ցածր մաքսատուրքերով, քան սահմանված է ՄՄ-ում: Ասել է թե` անդամակցելով ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, Հայաստանը խնդիր է ունենալու ԱՀԿ անդամ երկրներից տարբեր ապրանքների ներմուծման հարցում, եւ կամ պետք է փոխհատուցի այդ երկրներին, կամ էլ, պարզապես, դադարեցնի ներմուծումը, ինչը, բնականաբար, անհնար է:
Ամբողջ խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե նույնքան անհնար է նաեւ փոխհատուցելու տարբերակը, ուստի կարելի է ասել, որ ԵՏՄ առաջադրած վերը նշված պահանջով Հայաստանին ուղղակի փորձ է արվում կանգնեցնել փակուղու առջեւ։
Իհարկե, արդեն ամիսներ ի վեր հայկական կողմը ԵՏՄ հետ բանակցում էր շուրջ հազար անուն ապրանքատեսակների համար արտոնյալ մաքսատուրքեր ստանալու շուրջ: Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքների են հանգեցրել այդ բանակցությունները: Դատելով Շուվալովի հայտարարությունից` առնվազն ոչ գոհացուցիչ:
Եվ այն, որ անդամակցության հայտարարված ժամկետից ընդամենը մի քանի օր առաջ նման պահանջներ են առաջադրվում, ցույց է տալիս, որ մեր երկիրը մտել է այս գործընթացի մեջ` առանց մանրակրկիտ հաշվարկի եւ նախապատրաստության: Սակայն, քանի որ Հայաստանի նախագահը մեր երկրի ճակատագրի վերաբերյալ որոշումները կայացնում է միանձնյա` Պուտինի հետ կեսժամանոց առանձնազրույցի արդյունքում, այս ամենը միանգամայն սպասելի էր:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը