Լրահոս

27.06.2014 10:43


«Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն»

«Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի: «ՉԻ» - Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն: Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը