Պորոշենկոն դեմ է Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացասական է արտահայտվել Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառմանը։ Այդ մասին նա ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինձ համար անընդունելի է պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ,– նշել է Պորոշենկոն՝ ընդգծելով,–մեզ խաղաղություն է անհրաժեշտ»։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրի արևելյան մասում աշխարհազորայինների ղեկավարները «Ռուսաստանի քաղաքացիներ են»։ Դրա հետ մեկտեղ՝ Պորոշենկոն ասել է, որ պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցությունը, երկրում կայունության հասնելու համար։