Լրահոս

27.06.2014 22:37


Նեյմարը շահել է «Playboy»-ի դեմ դատը

Նեյմարը շահել է «Playboy»-ի դեմ դատը

Բրազիլիայի դատարանը բավարարել է երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի հայցը՝ որոշելով վաճառքից հանել «Playboy» ամսագրի հունիսյան համարը: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Նեյմարը մեղադրել է ամսագրին իր անձնական կյանքի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Ամսագրի տղամարդկանց համար նախատեսված հունիսյան համարի շապիկին հրապարակվել է մոդել Պատրիսիա Ժորդանիի լուսանկարը՝ «Սևահեր կինը, ով հիացրել է Նեյմարին» գրությամբ:

Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ-ում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում, որ շապիկին հայտնված մոդելն իբր թե սիրավեպ է ունեցել ֆուտբոլիստի հետ:

«Ամսագիրը ոչ միայն կեղծ տեղեկություն է տարածել Նեյմարի անձնական կյանքի վերաբերյալ, այլև ոչ պատշաճ ձևով օգտագործել նրա անունը»,- ասված է Նեյմարի շահերը պաշտպանող ընկերության հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը