Դիմորդի մոտ «ռադիոկայան» են հայտնաբերել և ստիպված են եղել մկրատով կտրել
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողներին ասել է, որ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց՝ ավելանում է նաև ընդունելության քննությունների ժամանակ դրանցից օգտվող դիմորդների թիվը։
–Մի տղայի վերնաշապկի տակ ամբողջ «ռադիոկայան» հայտնաբերեցինք։ Թևից միկրոֆոնն էր դուրս գալիս, մարմնին ալեհավաք էր ամրացված, մարտկոցներ: Ստիպված էինք մկրատով քանդել կարերը,–այս տարվա դեպքերից մեկի մասին է պատմել նա՝ վստահեցնելով, որ նման հնարքներից օգտվողներն անմիջապես հեռացվում են քննություններից։ Օրինակ՝ հեռախոսից օգտվելու պատճառով քննությունից հեռացվել է 6 դիմորդ:
Նա նաև հայտնել է, որ այս տարի բուհ է դիմել 12 346 շրջանավարտ, որոնցից մոտ 4000-ը՝ Երևանում։ Դիմորդների քանակով ամենաշատը զիջում է Վայոց ձորի մարզը։

7or.am