Լրահոս

27.06.2014 13:01


ՀՀ ՊՆ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում հայտնվել է բնակելի տան մեջ. կա 1 զոհ

ՀՀ ՊՆ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում հայտնվել է բնակելի տան մեջ. կա 1 զոհ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող՝ Արծվաբերդ գյուղի տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «ՈՒԱԶ» 3962 մակնիշի 3447 ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Արծվաբերդ գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվեlով անցնելով քաղաքացու տան այգու միջով՝ մխրճվել է տան մեջ, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս պահին դեպքի վայր է ժամանում Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանում են նաև շտապօգնության բրիգադներ, քանի որ ահազանգողները տեղեկացրել են, որ, իրենց կարծիքով, УАЗ-ը զինվորներ է տեղափոխելիս եղել:
Մանրամասները` shamshyan.com-ում

Այս խորագրի վերջին նյութերը