Լրահոս

27.06.2014 13:58


Ընդդիմությունը լուծարել է Սիրիական ազատ բանակի հրամանատարությունը

Ընդդիմությունը լուծարել է Սիրիական ազատ բանակի հրամանատարությունը

Ստամբուլում տեղակայված «Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան» լուծարել է, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհուրդը և սկսել կաշառակերության գործով հետաքննությունը։

Ինչպես «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Սարա Հարկուրը, հիմա զինված ընդդիմության գործերով զբաղվում է «Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի» «պաշտպանության նախարարությունը»։

Կազմակերպության ղեկավարությանն այսօր կհրահանգվի, որպեսզի ընտրի Սիրիայի ազատ բանակի նոր հրամանատարության կազմ կամ զբաղվի նոր մարմնի ձևավորման հարցով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը:

Այս խորագրի վերջին նյութերը