ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հոդվածը Սիրիական ճգնաժամի ներկա վիճակի մասին
Սիրիայում տեղի ունեցող սարսափելի պատերազմը շարունակում է վատթարանալ եւ տարածվել սահմաններիցդուրս: Սառը հաշվարկը, թվում է, տիրապետող է դառնում.որ քիչ բան կարելի է անել, բացի կողմերին զինելուց եւ հակամարտության մոլեգնումինհետեւելուց: Միջազգային համայնքնիրավունք չունիՍիրիայի ժողովրդին եւ տարածաշրջանը լքել դաժանության եւ ճգնաժամի անվերջանալի ալիքներում:
Զոհերի ընդհանուր քանակըհնարավոր է, որ զգալիորեն գերազանցի 150,000-ը: Բանտերն ու ձերբակալվածների ժամանակավոր պահման հաստատությունները պայթելու չափ լիքն են տղամարդկանցով, կանանցով եւ անգամ երեխաներով:Համատարած են ինքնադատաստանների արդյունքում մահերը եւ անպատմելի խոշտանգումները: Մարդիկ մեռնում են նաեւ սովից եւ ժամանակին հազվադեպ վարակիչ հիվանդություններից: Որոշ քաղաքային կենտրոններ եւ մարդկության ճարտարապետական ու մշակութային մեծ ժառանգության մի մասը փլատակների են վերածվել: Այսօր Սիրիան ավելի ու ավելի է վերածվում ձախողված պետության:
Միավորված ազգերի կազմակերպությունը շատ ջանք է թափել հակամարտության խորն արմատների ու աղետալի ազդեցության դեմ պայքարելու ուղղությամբ: Մեր մարդասիրական եւ այլ գործունեության արդյունքում կյանքեր են փրկվում եւ նվազեցվում է տառապանքը: Սակայն մեր հիմնարար նպատակը՝ հակամարտության դադարեցումը, շարունակում է չիրականացած մնալ: Խաղաղության աղոտ հեռանկարներն էլ ավելի են խամրել Իրաքում բռնության ալիքի եւ կրոնական խմբավորումների միջեւ լարվածության բռնկումից հետո: Մեկի փոխարեն վտանգված է երկու խոշոր պետության համախմբվածությունն ու ամբողջականությունը:
Հետեւյալ վեց կետերը կարող են գծագրել առաջընթացի սկզբունքային եւ ինտեգրված ուղի:
Առաջին՝ բռնության դադարեցում: Արտաքին ուժերի կողմից անպատասխանատվության դրսեւորում է ռազմական աջակցության շարունակվող տրամադրումը Սիրիայում հակամարտող կողմերին, որոնքվայրագություններ են գործում եւ կոպտորեն խախտում մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Ես անվտանգության խորհրդին հորդորել եմ էմբարգո դնել զենքի մատակարարման վրա: Կողմերը պետք է կրկին դեմ առ դեմ նստեն բանակցությունների սեղանի շուրջը: Եվս քանի՞ մարդ պետք է զոհվի, մինչեւ դա տեղի կունենա:
Երկրորդ՝ մարդկանց պաշտպանությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է գործունեություն ծավալել մարդասիրական հսկայածավալ օգնության տրամադրման ուղղությամբ: Սակայն կառավարությունը շարունակում է չհիմնավորված ձեւով սահմանափակել օգնությունից օգտվելու՝ մարդկանց հնարավորությունները. այն օգնություն հասցնող շարասյուներից հեռացրել է բժշկական ապրանքները եւ զրկանքների ու կոլեկտիվ պատժի ենթարկել այն համայնքները, որոնց համարում է ընդդիմության համակիր: Նույնկերպ են գործել որոշ ապստամբ խմբավորումներ: Ավելին, միջազգային համայնքը տրամադրել է մարդկանց հումանիտար օգնության համար անհրաժեշտ միջոցների հազիվ մեկ երրորդը: Շարունակում եմ կոչ անել՝ վերջ տալու շրջափակմանը եւ ներքին ճակատային գծի ու միջազգային սահմանների երկայնքով ապահովել մարդասիրական օգնությունից օգտվելուչսահմանափակված հնարավորություններ:
Երրորդ՝ լուրջ քաղաքական գործընթացի մեկնարկ: Պատերազմող կողմերը պարբերաբար արգելափակել են աշխարհի առաջատար դիվանագետներից երկուսի՝ ՔոֆիԱնանի եւ ԼախդարԲրահիմիի աննկուն նախաձեռնությունները: Այս ամիս ավելի վաղ տեղի ունեցած նախագահական ընտրությունը լրացուցիչապտակ էր եւ չէր համապատասխանում վստահելի քվեարկության նվազագույն ստանդարտներին: Շուտով կհրապարակեմ նոր հատուկ բանագնացի անունը՝ հետամուտ լինելու քաղաքական լուծման եւ անցում կատարելու դեպի նոր Սիրիա: Տարածաշրջանի երկրները հատուկ պարտավորություն ունեն՝ օգնելու վերջ տալ այս պատերազմին: Ողջունում եմ վերջին շփումները Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ եւ հուսով եմ՝ նրանք կհաստատեն վստահություն եւ հետ կշրջեն ապակառուցողական մրցակցությունը Սիրիայում, Իրաքում, Լիբանանում եւ այլուր: Սիրիայի քաղաքացիական հասարակության խմբերը համարձակ ջանքեր են գործադրում հասարակական փոխհարաբերություններըպահպանելու եւ համերաշխության ու հաղորդակցության ուղիները բաց պահելու ուղղությամբ:
Չորրորդ՝ լուրջ հանցանքների համար պատասխանատվության ենթարկելը: Անցյալ ամիս Անվտանգության խորհրդում չընդունվեց բանաձեւը, որի նպատակն էր հակամարտությունը հանձնել Միջազգային քրեական դատարանի քննությանը: Խնդրանքս ուղղում եմ այն անդամ պետություններին, որոնք «ոչ» են ասում ՄՔԴ-ին, սակայն կողմ են Սիրիայում պատասխանատվությանը. առաջարկեք վստահելի այլընտրանքներ: Սիրիայի ժողովուրդը իրավունք ունի արդարադատության եւ անպատժելիության դեմ ուղղված գործողությունների:
Հինգերորդ՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ավարտը: Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը համատեղ աշխատել են՝ վերացնելու կամ երկրից հեռացնելու երբեմնի մեծ զինանոցի բոլոր հայտարարված նյութերը: Անդամ պետություններից շատերը վճռական միջոցներ եւ աջակցություն են ուղղել այս բարդ առաջադրանքին, որն իրականացվում էր պատերազմական ակտիվ գոտում եւ այժմ ավարտին կհասցվի Սիրիայից դուրս գտնվող ոչնչացման տարբեր հաստատություններում: Թեպետ Սիրիայում գրեթե բոլոր սպանությունները կատարվում են սովորական զինատեսակներով, կարեւոր էր քիմիական զենքի արտադրությունն ու կիրառումն արգելող համաշխարհային իրավական նորմերիամրապնդումը:
Վեցերորդ՝հակամարտության տարածաշրջանային դրսեւորումներին,այդ թվում՝ ծայրահեղականության վտանգին անդրադառնալը: Երկու կողմերում էլ գործում են օտարերկրյա մարտիկներ՝ մեծացնելով բռնության մակարդակը եւ սանձազերծելով ատելությունկրոնական հողի վրա: Կուրորեն չընդունելով սիրական կառավարության կողմից ընդդիմության դիվականացումը որպես ահաբեկիչներ՝ մենք չպիտի աչք փակենք նաեւ Սիրիայում ահաբեկիչների ներկայացրած իրական վտանգի առջեւ: Աշխարհը պետք է համախմբվի՝ դադարեցնելու ֆինանսավորումը եւ այլ աջակցությունը Ջաբհաթ ալ-Նուսրա եւ «Իրաքի ու ալ-Շամիիսլամական պետություն» խմբավորումներին:ԻՇԻՊ-ը վտանգ է նաեւԻրաքի բոլոր համայնքների համար. չափազանց կարեւոր է, որ տարածաշրջանի քաղաքական եւ կրոնական առաջնորդները կոչ անենզսպվածություն հանդես բերել եւ խուսափել հարձակման ու բռնաճնշումներիկրկնվող շրջափուլերից:
Այս պահի դրությամբ Սիրիայի պատերազմին վերջ տալու ամենամեծ խոչընդոտը այն պատկերացումն է, թե հնարավոր է ռազմական ճանապարհով հաղթանակի հասնել: Ես մերժում եմ ներկայիս մեկնաբանությունը, թե Սիրիայի կառավարությունը «հաղթում է»: Տարածքի գրավումը խիտ բնակեցված թաղամասերի օդային ռմբահարումների միջոցով հաղթանակ չի կարող լինել: Շրջափակված համայնքները սովի մատնելը հաղթանակ չէ: Նույնիսկ եթե կողմերից մեկը գերազանցություն է ունեցել կարճաժամկետ կտրվածքով, մահվան դեպքերի աղետալի քանակը հետագա հակամարտության սերմեր նետած կլինի:
Կրոնական հողի վրա վտանգավոր լարվածությունները, փախստականների զանգվածային տեղաշարժերը, ամենօրյա վայրագությունները եւ անկայունության տարածումը Սիրիայի պատերազմը դարձնում են գլոբալ սպառնալիք: Բոլոր այն արժեքները, որոնց համար մենք պայքարում ենք, եւ բոլոր այն պատճառները, որոնց համար գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպությունը, վտանգված են աղետյալ մի տարածքում, ինչպիսին այսօրվա Սիրիան է: Վաղուց եկել է ժամանակը, որ միջազգային համայնքը, մասնավորապես Անվտանգության խորհուրդը, կատարի իր պարտականությունները:
Բան Կի-Մուն
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար