Նաիրա Զոհրաբյան. «Ծիծաղելի է անհանդուրժողականության դեմ պայքարի կոչեր լսել ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակներից»
Ծիծաղելի է, երբ ադրբեջանցի պաշտոնյաների ռազմաշունչ հայտարարություններից հետո այդ երկրի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում են անհանդուրժողականության և ատելության դեմ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին: Հունիսի 27-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում իր ելույթում այդ մասին հայտարարել է Հայաստանի ապտվիրակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ տարօրինակ է նման հայտարարություններ լսել մի երկրի ներկայացուցիչներից, որի օմբուդսմենը հայտարարում է, թե քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոս է, որին պետք է ընդօրինակեն բոլորը, երբ այդ երկրում հարգանք վայելող քաղաքական գործիչները հայտարարում են, թե հայերին հարկավոր է սպանել Արցախում, այլ ոչ թե մեկ այլ երկրում, երբ ԱՀ նախագահի յուրաքանչյուր ելույթ ռազմատենչ կոչ է, երբ 12-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ցանկանում է դառնալ դիպուկահար, որպեսզի հայերին սպանի: Ընդ որում, Զոհրաբյանը նշել է, որ ԵԽԽՎ–ն պետք է հետևողական լինի որոշակի խնիդրների նկատմամբ, գտնի դրանց լուծումները, որպեսզի Ադրդբեջանի պատվիրակությունն առիթ չունենա ասելու, որ այդ կառույցը կորցնում է իր ազդեցությունը և կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական ասպարեզից: Իր լույթում այդպիսի կարծիք էր հայտնել ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

ilur.am