Այն գրչով, որով չստորագրեց Յանուկովիչը, ստորագրեց Պորոշենկոն
Ուկրաինայի նախագահ ՊյոտրՊորոշենկոն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն այսօր ստորագրել է այն նույն գրչով, որը նախկին նախագահ ՎիկտորՅանուկովիչին էր նվիրել Լիտվայի նախագահ ԴալյաԳրիբաուսկայտեն։ Պարզվում է՝ անցած տարի նա այդ գրիչը Յանուկովիչին էր նվիրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ստորագրելու համար։
«Այսօրտեղիունեցավայն, ինչըպետքէտեղի ունենարՎիլնյուսում»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիտվայի նախագահը՝ խորհրդանշական համարելով Յանուկովիչի գրչով ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
Այն գրչով, որով չստորագրեց Յանուկովիչը, ստորագրեց Պորոշենկոն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն այսօր ստորագրել է այն նույն գրչով, որը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին էր նվիրել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։ Պարզվում է՝ անցած տարի նա այդ գրիչը Յանուկովիչին էր նվիրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ստորագրելու համար։
«Այսօր տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար Վիլնյուսում»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիտվայի նախագահը՝ խորհրդանշական համարելով Յանուկովիչի գրչով ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
7or.am