Թուրքագետ. «Որևէ թուրք պաշտոնյա մինչ օրս բարձրաձայն չի հայտարարել, որ Թուրքիան հրաժարվել է նախապայմաններից»
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունների մասին՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանն ասել է, որ դեռևս 1999թ. Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան 4 հիմնական նախապայման է առաջ քաշել և այսօր էլ դրանցից չի հրաժարվել.
-Որևէ թուրք պաշտոնյա մինչ օրս բարձրաձայն չի հայտարարել, որ Թուրքիան հրաժարվել է այդ նախապայմաններից։ Եթե չի կատարվել, դա տրամաբանորեն նշանակում է, որ այդ նախապայմանները շարունակում են մնալ ուժի մեջ։ Ի՞նչ խոսակցություն կարող է գնալ առանց նախապայմանների ինչ-որ երևույթներ սկելու մասին։ Հայկական կողմը գոնե պետք է պահանջեր և հասներ նրան, որ թուրքական կողմը հայտարարություն անի, որ նախկինում հնչեցված նախապայմանների հարցում Թուրքիայի հանրապետությունն այլևս չի պնդում։ Դա չի արվել, ինչը շատ վատ է։
Ինչ վերաբերում է արձանագրություններում նշված տարածքային ամբողջականության կետին, ապա, ըստ Ա. Մարուքյանի, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Հայաստանը լուրջ վնաս կհասցնի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը.
-Եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, խաչ ենք քաշում պատմական հայրենիքի հետ կապված ցանկացած պահանջի վրա։ Մոտավորապես սա նշանակում է, որ մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված և դրանից հետո փորձենք ճշտել ԼՂ-ի կարգավիճակը։ Հարց է ծագում. եթե մենք դա ճանաչում ենք, ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը։
Ա. Մարուքյանը նաև նշել է, որ սխալ ձևակերպում է «հայ-թուրքական սահմանի բացում»-ը, քանի որ խոսքը ոչ թե երկկողմանի փակ սահմանների բացման, այլ Թուրքիայի կողմից այն ապաշրջափակելու մասին է։

7or.am