Մարզահամերգային համալիրը կրկին ոչ ոք չի ցանկացել գնել
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու հայտ կրկին չի ներկայացվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջի փոխանցմամբ՝ երեկ ավարտվել է ԴԱՀԿ կողմից երրորդ անգամ հայտարարված աճուրդին մասնակցելու համար սահմանված ժամկետը:
Հունիսի 17-ին հայտարարված աճուրդի նախնական գին էր սահմանված 15 միլիարդ 673 միլիոն 500 հազար դրամը:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը առաջին անգամ աճուրդի հանվեց մայիսի 20-ին՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով: Մինչ օրս որևէ գնորդ հայտ չի ներկայացրել: