Բակո Սահակյան. «Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է»
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին: Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է և կարևոր: Այսպիսի ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում և առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին: Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարևորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի և ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը և հետևողական կատարելագործումը մեծապես կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի և գործնական շփումների հաստատումից ու պահպանումից: Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաև միջազգային նորմերին, քանի որ որակյալ և անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության կարևորագույն բաղադրամասերից մեկը: Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջև դրված խնդիրները և օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:
Բակո Սահակյան. «Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է»
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին:
Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է և կարևոր: Այսպիսի ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում և առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին:
Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարևորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի և ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը և հետևողական կատարելագործումը մեծապես կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի և գործնական շփումների հաստատումից ու պահպանումից: Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաև միջազգային նորմերին, քանի որ որակյալ և անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության կարևորագույն բաղադրամասերից մեկը:
Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջև դրված խնդիրները և օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»: