Լրահոս

28.06.2014 20:37


ԱՄՆ իշխանություններն էլեկտրոնային լրտեսման մասին զեկույց են հրապարակել

ԱՄՆ իշխանություններն էլեկտրոնային լրտեսման մասին զեկույց են հրապարակել

Առաջին զեկույցը, կոչված ապահովել էլենտրոնային լրտեսման զանգվածային ծրագրի թափանցիկությունը, որն իրականացվում է ամերիկյան հետախուզության կողմից, նախօրեին հրապարակել է ԱՄՆ կառավարությունը։ Դա արվել է համապատասխան կարգադրությունների հիման վրա՝ արված 2013 թ. հունիսին երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից Էդվարդ Սնոուդենի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերի բացահայտումների հետ կապված։

Հաշվետվությունը տարածել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը, որը համակարգում է ամերիկյան հետախուզության բոլոր 16 վարչությունները։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ 2013–ին արտաքին հետախուզական գործունեության վերահսկողության հատուկ ամերիկյան դատարանն ԱՄՆ հատուկ ծառայությունների հայցով մոտ երկու հազար օրդեր է տվել երեք տարբեր կարգերում։ Երկրորդ կարգը, համաձայն պարզաբանման, վերաբերում է անձանց և կազմակերպությունների, որոնք գտնվում են ԱՄՆ տարածքից դուրս։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը