Լրահոս

28.06.2014 18:02


Գերմանիան 2 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Իրաքին

Գերմանիան 2 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Իրաքին

Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի իրաքյան փախստականներին և ներքին տեղաշարժման ենթարկվածներին, որոնք տուժել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնություններից։ Այս մասին հաղորդել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը։

Իրավիճակն Իրաքում կտրուկ սրվել է հունիսի սկզբին, երբ «ԻԼԻՊ»–ի սուննի զինյալները, սերտ կապված «Ալ–Քաիդային», գրոհ են սկսել երկրի հյուսիսում և գրավել մի շարք բնակավայրեր։ Դրա հետևանքով հումանիտար իրավիճակը երկրում խիստ վատթարացել է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը