Լրահոս

28.06.2014 23:24


Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

«Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը միաձայն ընդունեց բանաձեւ՝ վերահաստատելով իր հավատարմությունը համազգային նպատակներին: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի փրկության բանաձեւն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն եւ Ազգային շահ: Միայն այն ժամանակ եւ այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը եւ բոլորանվեր, համերաշխված գործել Սահմանադրական Հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին»:

Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:

«Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարի ընդունված Բանաձեւի ամբողջական տարբերակը կարդացեք հետեւյալ հղումով.

http://heritage.am/hy/component/content/article/346-x-resolution

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը