Չկարծեք, թե ԱԺ փոխխոսնակը չափազանցում է: Այո՛, իշխանությունները օր առաջ լուծում են երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Մասնավորապես, Ազգային ժողովի ղեկավարությունը եւ աշխատակազմը վերջերս որոշել են լուծել երկրի առջեւ ծառացած երկու խնդիր, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ դրանք կարեւորագույն եւ առաջնային խնդիներ են:
Ենթադրվում է, որ այդ խնդիրների լուծմամբ արտագաղթը կդադարեցվի, երկրի տնտեսությունը կզարգանա եւ աղքատությունն էլ կվերանա:
Առաջին. ԱԺ աշխատակազմի ղեկավարը որոշել է «դրես-կոդ» սահմանել խորհրդարանի աշխատակիցների ե լրագրողների համար:
Երկրորդ. ԱԺ խոսնակը որոշել է լրագրողների մասնագիտական ստաժի չափ սահմանել, համաձայն որի խորհրդարանի նիստերը կարող են լուսաբանել միայն նրանք, ովքեր ունեն 5 տարվա մասնագիտական ստաժ:
Համաձայնեք, որ սրանք չափազանց կարեւոր հիմնախնդիրներ են, որոնք հրատապ լուծում են պահանջում եւ իշխանություններն էլ ահա օր առաջ ցանկանում են լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրներից այս երկուսը:
Իսկ դուք բողոքում եք, թե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժողովրդի համար ոչ մի հարց չի լուծում: Բա սրանցից կարեւոր խնդիրներ կա՞ն:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա նման նախաձեռնությունների մասին լսելիս հիշում ենք հայտնի ասացվածքը՝ «Ջաղացը ջուրը քշել-տարել է, սրանք չախչախի մասին են մտածում»:
Հարցն այն չէ, որ օրինակ պահանջում են 5 տարվա ստաժ այն պարագայում, երբ այսօր լրագրությունը դարձել է սղագրություն, ինչը ունակ է անել անգամ երեք ամսվա ստաժ ունեցող լրագրողը: Իսկ իշխանության ուզածն էլ հենց դա է՝ իրենց արտաբերած ցանկացած տխմար միտք սղագրել ու լցնել էջերը:
Իշխանությունը միայն դա է ուզում, ուրիշ ոչինչ: Է՛հ, խորհրդարանում հավատարմագրված լրագրողների 90 տոկոսն էլ հենց միայն դրանով է զբաղված:
Հարցն այն է, որ իշխանություններն ի զորու են լուծել միայն նման «մասշտաբի» խնդիրներ: Ոչ ավելին: Բայց պատրանք են ստեղծում, թե զբաղված են երկրի առջեւ ծառացած խնդիրները օր առաջ լուծելու հարցերով:
Նույն բիազուգարանների պատմությունն է, որ միլիոններ ծախսեցին ու տեղադրեցին, բայց պարզվեց դրանք չեն աշխատում (իսկ թե այդ ամենի արանքում ինչքան փող աշխատեցին, այլ խոսակցության թեմա է): Բայց մինչ կպարզվեր դա, իշխանությունը գլուխ էր գովում, թե բիոզուգարանների առկայությունը կնպաստի երկրում զբոսաշրջության զարգացմանը: Կարծես զբոսաշրջիկները, բիոզուգարանների առկայության մասին լուրն առնելուն պես, գլխապատառ ներտվելու էին մեզ մոտ՝ բիոզուգարանում «բարեշրջվելու»։
Սերժ Սարգսյանի համար նախընտրելի է «ցուցափեղկային» մոտեցումը, քան իրական գործ անելը:
Ինչի ապացույցը Պուտինի ու Օլանդի այցերի ժամանակ Գյումրիում եւ Երեւանում կիսաքանդ շենքերը դեկորներով քողարկելը:
Նույն մոտեցումն ենք տեսնում վերոնշյալ երկու որոշումների դեպքում. «դրես-կոդ», ստաժ, ֆլան-ֆստան…
Սրանից այն կողմ չեն զորում մի հիմնավոր գործ անել, ինչով կբարելավվեր երկրի ու ժողովրդի վիճակը:
Դրա փոխարեն շարունակում են գեղեցիկ ու պուպուշ խոսել, հայտարարելով, թե ուզում են «օր առաջ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել»:
Միա՛յն ցուցափեղկ
«Մեր խնդիրը ոչ թե գեղեցիկ եւ պուպուշ խոսելն է, այլ օր առաջ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:
Օրեր առաջ հպարտ-հպարտ հայտարարեց Շարմազանովը:

Կիմա Եղիազարյան