Լրահոս

02.09.2009 19:05


Գեղամ Մանուկյան. «Կույր պետք է լինել չտեսնելու արձանագրություններում եղած վտանգավոր կետերը»

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի բացման ժամանակ կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը անդրադարձել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին վերաբերող այն դիտարկմանը, թե «պետք չէ եզան տակ հորթ փնտրել»։ «Պետք է կույր լինել՝ չտեսնելու այս արձանագրությունների մեջ եղած վտանգավոր կետերը»,-ասել է Գ. Մանուկյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը