Լրահոս

02.09.2009 19:13


Վահան Հովհաննիսյան. «Թուրքիան սահուն կերպով առաջ է տարել իր նախապայմանները»

Այսօր ԼՂՀ անկախության տոնի առթիվ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի Սերժ Սարգսյանը չհրաժարվի Թուրքիա գնալուց, Թուրքիայի էլ ավելի աճող հեղինակությունը չհեղինակազրկվի։ Որքան էլ, որ ամերիկյան պաշտոնյանները պնդում են, թե այս բանակցություններում, մասնավորապես արձանագրություններում նախապայմաններ չկան՝ այդպես չէ։ Թուրքիան սահուն կերպով առաջ է տարել իր նախապայմանները։ Այս արձանագրություններում մեզ դեմ է տրվել Կարսի պայմանագիրը՝ 5-րդ պարբերությամբ։ Թող մեզ չփորձեն համոզել, թե սա դիվանագիտական արձանագրություն է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը