Հունվար ամսից առ այսօր մոտ 60 որսագողության դեպք է հայտնաբերվել
Օգոստոսի 22-ին Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը։ Այն ավարտվելու է 2010թ. փետրվարի 28-ին։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանի խոսքերով՝ որսաշրջանի ժամանակ որսագողության դեպքերը սովորաբար նվազում են։
-Հունվար ամսից առ այսօր մոտ 60 որսագողության դեպք ենք հայտնաբերել, պետբյուջե վճարվել է 11,5 մլն դրամ,- նշել է Ա. Բեգլարյանը։
Նա նաև հավելել է, որ ձկնագողության դեպքերը կանխելու համար «Սևան ազգային պարկի» և մի շարք այլ տեսչական խմերի կողմից իրավիճակը վերահսկվում է։ Օրինակ, 2 օր առաջ մեծ քանակությամբ ապօրինի որսաձկնեղեն է առգրավվել և հանձնվել լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող հատուկ դպրոցին։
«Հայ որսորդների ազգային դաշինք» հ/կ-ի նախագահ Գրիգոր Գրիգորյանն էլ ասել է, որ որսաշրջանին որսորդների մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում.
-Սկսում ենք լորի որսից։ Լորի որսը շատ հետաքրքիր է և Հայաստանում ավանդական։ 2000 որսորդներից 1000-1500-ը լորի որսին մասնակցում է։ Այնուհետև սկսվում է բադի, կաքավի, նապաստակի որը։
Մտահոգիչ է շարունակում մնալ Երևանում ագռավների մեծաքանակության հարցը, սակայն բնակավայրերում որսն արգելվում է և այս հարցը դեռ մնալու է առկախ։

7or.am