Լրահոս

02.09.2009 20:52


Արմեն Ռուստամյան. «…կպահանջենք նաև նախագահի հրաժարականը»

Արմեն Ռուստամյան. «…կպահանջենք նաև նախագահի հրաժարականը»

-Ինչո՞ւ ենք միայն արտաքին գործերի նախարարի հրաժարականը պահանջում, այլ ոչ՝ նախագահի, երբ նա է ղեկավարում արտաքին քաղաքականությունը,-Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այսպիսի հարցադրում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, ապա պատասխանել,- ուզենք թե չուզենք, գործող նախագահն  է այսօր գլխավոր բանակցողը, և  նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանել մեր շահերը։ Քանի դեռ կա հնարավորություն կանխել վերջնական որևէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը, և նպաստել այդ գործի հաջողությանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել։ Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ՝ ս.թ. հուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այնուհետև Ռուստամյանը նշել է, որ  մենք սա անում ենք, կանխելու Մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը։ Եթե դա ստորագրվեց, ապա մենք կպահանջենք նաև նախագահի հրաժարականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը