Լրահոս

30.06.2014 16:23


Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է րաստան ԵՄ- ասոցացման համաձայնագրի ստորագրումը

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է րաստան ԵՄ- ասոցացման համաձայնագրի ստորագրումը

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է հունիսի 27-ին Վրաստան ԵՄ- ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Վրաստանի կողմից Բրյուսելում, Եվրոմիության գագաթաժողովի ժամանակ ստորագրված ասոցացման համաձայնագիրը մեծ դռներ է բացում մեր երկրի առաջ, քանզի ակնհայտ է, որ Վրաստանը իր վրա է վերցնում մեծ բարեփոխումներ կատարելու պատասխանատվություն, ինչը առնչվելու է երկրի բոլոր բնագավառներին:
Մեր խորհուրդը մշտապես դրական է արտահայտվել Վրաստանի եվրոինտեգրման գործընթացին, քանզի Եվրոպական սկզբունքները հոգեհարազատ և ընդունելի են Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար: Մեր ժողովուրդը իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքում, որտեղ չի լինելու ոչ մի տեսակ խտրականություն:
Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը հույս ունի, որ Եվրոպական ուղին բռնած Վրաստանը անպայման հաշվի է առնելու իր հայաբնակ շրջանի քաղաքացիների պահանջները, որոնք բխում են Եվրոպական սկզբունքներից և Վրաստանի շահերից:
Մեր պահանջները մշտապես եղել են.
1. Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակի շնորհումը Վրաստանի կողմից
2. Ջավախքի բոլոր քաղաքներին ինքնիշխան ապակենտրոն կարգավիճակի շնորհում
3. Հասարակական, կրոնական, մշակութային, ուսումնական հաստատությունների նկատմամբ խտրական քաղաքականության վերացում
4. Ուժային մարմինների կողմից ապօրինի վերահսկողության և միջամտությունների վերացում
5. Վիճելի համարվող եկեղեցիների վերադարձ
6. Հայ-վրացական համալսարանի ստեղծում
7. Սամցխե-Ջավախքի ազգային դիմագծի արհեստական փոփոխության ջանքերին ուղղված ապօրինի գործունեության դադարեցում
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդի պահանջները արդար են և բխում են հայ հասարակության պահանջներից: Տվյալ պահանջները ոչ միայն չեն հակասում եվրոպական արժեքներին և այդ ուղին բռնած երկրի ազգային ու պետական շահերին, այլ հակառակը դրանց ընդունումը Վրաստանը կդարձնի ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, որի ապագան միայն ու միայն Եվրոպական միության լիիրավ անդամակցության մեջ է:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը