Վ. Ավետիսյանը կոչ արեց ժողովրդին միասին ազատվել այս բռնապետական, անօրիանական բեսպրեդել իշխանություններից (տեսանյութ)
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա իր խոսքում ասաց, որ իրեն շատ են մոտեցել տարբեր մարդիկ և ասել են, որ ինքը մենակ ոչինչ չի կարող անել, բայց Ավետիսյանը դատարանում հայտարարեց, որ կարող է և անելու է: «Ես կոչ եմ անում ժողովրդին, այս բռնապետական անօրիանական բեսպրեդել իշխանություններից ազատավենք: Մարտի մեկին օրը ցերեկով կոտորեցին ժողովրդին, գիտեմ հետևանքն ինչ կարող է լինել իմ հայտարարությունների, բայց ես հայ ժողովրդին իմ պետությունը բարձր եմ դասում իմ ընտանիքից»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը և շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ու կոչ արեց պայքարել իրենց երկրի ու իրենց իրավուքնների տերը դառնալու համար: Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը: վերջինս ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատախազը շատ ծանր պատիժ է պահանջում և կոչ արեց այն մեղմացնել և նրա նկատմամբ կիրառել անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարված համաներումը: Մանրամասները` տեսանյութում Zham.am
Վ. Ավետիսյանը կոչ արեց ժողովրդին միասին ազատվել այս բռնապետական, անօրիանական բեսպրեդել իշխանություններից (տեսանյութ)
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա իր խոսքում ասաց, որ իրեն շատ են մոտեցել տարբեր մարդիկ և ասել են, որ ինքը մենակ ոչինչ չի կարող անել, բայց Ավետիսյանը դատարանում հայտարարեց, որ կարող է և անելու է:
«Ես կոչ եմ անում ժողովրդին, այս բռնապետական անօրիանական բեսպրեդել իշխանություններից ազատավենք: Մարտի մեկին օրը ցերեկով կոտորեցին ժողովրդին, գիտեմ հետևանքն ինչ կարող է լինել իմ հայտարարությունների, բայց ես հայ ժողովրդին իմ պետությունը բարձր եմ դասում իմ ընտանիքից»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը և շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ու կոչ արեց պայքարել իրենց երկրի ու իրենց իրավուքնների տերը դառնալու համար:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը: վերջինս ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատախազը շատ ծանր պատիժ է պահանջում և կոչ արեց այն մեղմացնել և նրա նկատմամբ կիրառել անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարված համաներումը:
Մանրամասները` տեսանյութում
Zham.am