«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի հունիսի 17-ից 20-ը ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման ջրի որակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն աշխատակիցներ մեկնել էին Աշտարակ՝ պարզելու, թե ինչ ջուր է հոսում Պռոշյան 24 թաղամասի ծորակներից: «Արդեն 3 օր է, ինչ ծորակը բացում ենք և ամբողջ տունը գարշահոտ է լցվում, իսկ ջրի գույնը տեսնելով միայն վախենալ կարելի է, էլ ուր մնաց՝ խմենք, կամ էլ օգտագործենք»,- դժգոհել էին բնակիչները: Ստորև ներկայացնում ենք «Հայջրմուղկոյուղու» պարզաբանումը. Տեղեկանք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 24 շենքին մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ Ս/թ հունիսի 17-ին ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոն (1-71 հեռախոսահամար) ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 24 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդից: Անմիջապես տեղամասի լաբորանտը այցելել է բնակարան, ջուր վերցրել և զգուշացրել բնակիչներին, որ մինչև անալիզի պատասխան ստանալը զերծ մնան ջուրը խմելու նպատակով օգտագործելուց: Կատարված անալիզի արդյունքում խմելու ջրում հայտnաբերվել է ֆեկալ աղտոտում: Նույն օրը կանխարգելման նպատակով մաքրվել է շենքի մուտքի մոտ գտնվող կոյուղու դիտահորը: Նշված դիտահորը գտնվում է շենքի սահմանազատման կետում և խցանման պատճառը հավանական է, որ շենքի ներքին ցանցն է եղել, որը ընկերության կողմից չի սպասարկվում: Հունիսի 18-ի վերցված նմուշի մանրէաբանական հետազոտությունով ջրի որակի շեղում չի արձանագրվել (մանրէաբանական հետազոտության նախնական պատասխանը տրվում է 24 ժամ անց): Սակայն, նույն օրը ստացվել է կրկնակի ահազանգ` ջրում արտահայտված կոյուղու հոտի առկայության վերաբերյալ: Այդ պատճառով, նմուշներ են վերցվել նաև քաղաքի թիվ 1 ՕԿՋ-ից մատակարարվող Պռոշյան փողոցի 24 շենքի հարակից այլ շենքերից: Ստացված պատասխանները բացառել են հնարավոր այլ աղտոտման օջախի առկայությունը, այսպիսով հաստատելով, որ Պռոշյան փողոցի 24 շենքի աղտոտումը կրում է տեղային բնույթ: Ամեն դեպքում, բարդություններից խուսափելու համար որոշում է կայացվել փոխել շենքի մուտքագծի խողովակն ամբողջությամբ: Վթարավերականգնողական աշխատանքները ավարտվել են հունիսի 20-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն իսկ հունիսի 20-ից խմելու ջրի որակը շենքում վերականգնվել է: Դա են վկայում ընկերության և սանիտարական ծառայությունների կողմից կատարված հետազոտությունների, այդ թվում հունիսի 22-ի համատեղ նմուշառման արդյունքները: Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցին մատակարարվող խմելու ջրի որակը վերցրած է ընկերության հատուկ հսկողության տակ:
«Հայջրմուղկոյուղու» պարզաբանումը
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի հունիսի 17-ից 20-ը ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման ջրի որակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն աշխատակիցներ մեկնել էին Աշտարակ՝ պարզելու, թե ինչ ջուր է հոսում Պռոշյան 24 թաղամասի ծորակներից: «Արդեն 3 օր է, ինչ ծորակը բացում ենք և ամբողջ տունը գարշահոտ է լցվում, իսկ ջրի գույնը տեսնելով միայն վախենալ կարելի է, էլ ուր մնաց՝ խմենք, կամ էլ օգտագործենք»,- դժգոհել էին բնակիչները:
Ստորև ներկայացնում ենք «Հայջրմուղկոյուղու» պարզաբանումը.
Տեղեկանք
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 24 շենքին մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ
Ս/թ հունիսի 17-ին ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոն (1-71 հեռախոսահամար) ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 24 շենքի 2-րդ բնակարանի բաժանորդից: Անմիջապես տեղամասի լաբորանտը այցելել է բնակարան, ջուր վերցրել և զգուշացրել բնակիչներին, որ մինչև անալիզի պատասխան ստանալը զերծ մնան ջուրը խմելու նպատակով օգտագործելուց: Կատարված անալիզի արդյունքում խմելու ջրում հայտnաբերվել է ֆեկալ աղտոտում: Նույն օրը կանխարգելման նպատակով մաքրվել է շենքի մուտքի մոտ գտնվող կոյուղու դիտահորը: Նշված դիտահորը գտնվում է շենքի սահմանազատման կետում և խցանման պատճառը հավանական է, որ շենքի ներքին ցանցն է եղել, որը ընկերության կողմից չի սպասարկվում:
Հունիսի 18-ի վերցված նմուշի մանրէաբանական հետազոտությունով ջրի որակի շեղում չի արձանագրվել (մանրէաբանական հետազոտության նախնական պատասխանը տրվում է 24 ժամ անց): Սակայն, նույն օրը ստացվել է կրկնակի ահազանգ` ջրում արտահայտված կոյուղու հոտի առկայության վերաբերյալ: Այդ պատճառով, նմուշներ են վերցվել նաև քաղաքի թիվ 1 ՕԿՋ-ից մատակարարվող Պռոշյան փողոցի 24 շենքի հարակից այլ շենքերից: Ստացված պատասխանները բացառել են հնարավոր այլ աղտոտման օջախի առկայությունը, այսպիսով հաստատելով, որ Պռոշյան փողոցի 24 շենքի աղտոտումը կրում է տեղային բնույթ: Ամեն դեպքում, բարդություններից խուսափելու համար որոշում է կայացվել փոխել շենքի մուտքագծի խողովակն ամբողջությամբ: Վթարավերականգնողական աշխատանքները ավարտվել են հունիսի 20-ին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն իսկ հունիսի 20-ից խմելու ջրի որակը շենքում վերականգնվել է: Դա են վկայում ընկերության և սանիտարական ծառայությունների կողմից կատարված հետազոտությունների, այդ թվում հունիսի 22-ի համատեղ նմուշառման արդյունքները: Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցին մատակարարվող խմելու ջրի որակը վերցրած է ընկերության հատուկ հսկողության տակ: