«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը
նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական և արցախյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ դրսևորած նախաձեռնողականությունը Հայոց պետականության գոյությանը սպառնացող և ազգային անվտանգությունը հիմնավորապես խարխլող շարունակական ոտնձգությունների բնույթ է ընդունել:
Հիշյալ ոտնձգությունների շարքում հատկապես արձանագրելով հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» բովանդակության բացահայտումը ՀՀ և ԹՀ միջև համաձայնեցված և սեպտեմբերի 1-ին հրապարակված «Հարաբերությունների զարգացման» և «դիվանագիտական հարաբերությունների հաստատման» մասին արձանագրությունների տեսքով, ինչպես նաև «Մադրիդյան սկզբունքների» կաղապարների գերակայությամբ արցախյան հակամարտությունը կարգավորելու պաշտոնական պատրաստակամոււթյունը:
Հաստատելով, որ Հայաստանի պետականության հիմնարար շահերի դեմ գիտակցված հետևողականությամբ գործող յուրաքանչյուր իշխանություն սահմանադրական իրավունքի ակնբախ տրամաբանությամբ դադարում է օրինական և լեգիտիմ լինելուց:
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբն արձանագրում է, որ ներկայիս վարչախումբն ի դեմս Սերժ Սարգսյանի քաղաքական և սահմանադրական ողջ տարողությամբ դադարել է Հայաստանի ագային անվտանգության երաշխավորն ու Հայոց պետության շահերի արտահայտիչը լինելուց: ՀՀ-ում իրավազոր ազգային-պետական իշխանության փաստացի բացակայության պայմաններում հայ-թուրքական /ներառյալ' արցախյան/ հակամարտության կարգավորմանը վերաբերող այժմյա վարչախմբի հայ ժողովրդի և ՀՀ անունից ստորագրած կամ ստորագրվելիք որևէ փաստաթուղթ ի սկզբանե անվավեր է և Հայաստանի համար չի առաջացնում որևէ իրավաբանական հետևանք:
Մենք ևս մեկ անգամ հրավիրում ենք հանրության ուշադրությունն այն ակնառու և համակողմանիորեն փաստարկված իրողության վրա, որ Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման» սույն մոդելը գործնականում հավասարազոր է հարևան և թշնամաբար տրամադրված թուրքական պետությունների առջև Հայաստանի ամբողջական և անվերապահ կապիտուլյացիայի:
Մասնավորապես, ՀՀ և ԹՀ միջև հաստատված զույգ արձանագրություններում հստակորեն ամրագրվում է Հայաստանի հրաժարումը Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման սկզբունքից, Արևմտյան Հայաստանի նկատմամբ որևէ հավակնությունից, ճանաչվում է Ցեղասպանության գլխավոր հետևանք' 20-րդ դարասկզբի Հայաստանի տարածքային մասնատման վավերականությունը և որպես հայ-թուրքական պետական սահման է ճանաչվում ներկայիս ապօրինի բաժանարար գիծը:
Վստահ ենք, որ ի վերջո հայ-թուրքական ներկա բաժանարար գիծը որպես պետական սահման իրավաբանորեն ամրագրելու, ուղղակի կամ անուղղակի կերպով Հայոց Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում ԼՂՀ ՊԲ այժմյա դիրքերը լքելու և տարածքային զիջումներ իրականացնելու ոտնձգություն կատարած յուրաքանչյուր պետական պաշտոնյա կրելու է ոչ միայն քաղաքական, այլև քրեաիրավական բնույթի պատասխանատվություն' կանխամտածված դիտավորությամբ պետական դավաճանությանը պատշաճ խստությամբ:
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբը կոչ է անում ՀՀ /այդ թվում ՀՀ արցախաբնակ/ հայրենակիցներին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին ցուցաբերել ազգային պատասխանատվություն և քաղաքացիական բարձր գիտակցություն և իհայտ բերել միասնական կազմակերպական կամք և վճռականություն' Հայաստանի գոյության դեմ ահագնացող արտաքին և ներքին մարտահրավերները դիմագրավելու և չեզոքացնելու համար: